ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանը 46 մլն 542 հազար դրամ վարկ (հիփոթեք) է հայտարարագրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է. «ԱՄՆ-ում ՀՀ ապագա դեսպանն ավելի շատ վարկեր ունի, քան եկամուտ: Համենայնդեպս այդ մասին են վկայում նրա պաշտոնական փաստաթղթերը. մինչդեռ Թաիրովում բոլորը տեսնում ու լսում են, թե ինչպես են նախարարի ընտանիքի անդամների գործերը օր օրի լավանում:
Գրել էինք, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի հավանական թեկնածուն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, Ամերիկյան համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանն է։ Նա նաև միակն էր, որ Փաշինյանի թիմից մասնակցել էր Դոնալդ Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին:
Թեև Նարեկ Մկրտչյանը ծնվել է 1989 թվականին, սակայն, ըստ փաստաթղթերի, 1956 թվականից համատեղ սեփականությամբ ձեռք է բերել անհատական բնակելու տուն Արմավիրի Փարաքար համայնքում։
Նախարար Մկրտչյանը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված MERCEDES-BENZ մակնիշի մեքենա։
Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 6,1 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ պակասել է գրեթե 2 մլն դրամով։ Կանխիկ դրամական միջոցնը կազմել է 2 մլն դրամ, որը տարեսկզբի համեմատ պակասել է 1,5 մլն դրամով։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 29 մլն 158 հազար դրամ, որից 21 մլն 522 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
Եկամուտներից 1,6 մլն դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ամերիկյան համալսարանից, 1 մլն 464 հազար դրամը վարկ է «Ակբա կրեդիտ Ագրիկոլ» բանկից։
Ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 46 մլն 542 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարն է։
Վարկերի մարմանը Մկրտչյանն ուղղել է 6 մլն 69 հազար դրամ»։
Մանրամասները՝ թերթի համարում։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33003.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
118302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41901.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
147701.09.2026, 18:06