«Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ»․ Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Վրաստանն արգելել է Հայաստանից սեզոնային ծաղիկների խոշոր խմբաքանակի՝ 10 հազար ծաղկի ներմուծումը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վրաց-հայկական սահմանի «Սադախլո» անցակետում իրականացված ստուգումների ժամանակ վրացի մաքսավորները «բույսերում կարանտինային վնասատու են հայտնաբերել»։
Արդեն ավելի քան մեկ ամիս է՝ նաև հայկական կոնյակ ու գինի արտահանողներն են դժգոհում Վրաստանի տարածքում իրականացվող «անհարկի ստուգումներից ու խոչընդոտներից», ինչի հետևանքով դեպի Ռուսաստան և այլ երկրներ ուղևորվող բեռնատարները շաբաթներով մնում են վրացական մաքսակետերում։
Նախատեսվում էր, որ այդ հարցը քննարկվելու է երեկ՝ Վրաստանի գյուղատնտեսության նախարարի երևանյան այցի ընթացքում:
Սակայն հունիսի 6-ին չեղարկվել է Վրաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի այցը Հայաստան, իսկ մեկ օր առաջ Վրաստանի Արտաքին գործերի նախարարությունը մերժել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի՝ վրացական գրանցմամբ օդանավի կողմից Կոսովո չարտերային չվերթ իրականացնելու թույլտվությունը։
Հայ-վրացական հարաբերությունները ներկայումս գտնվում են բարդ փուլում, որտեղ համագործակցության և լարվածության տարրերը համակցվում են։
Ակնհայտորեն, Երևանի և Թբիլիսիի հարաբերություններում առաջացել է վստահության ճգնաժամ»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
27219.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
25519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
152616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
125015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
164513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74912.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
199410.11.2026, 19:37