«Թուրքական գազային հաբը՝ «Եվրասիայի նոր էներգետիկ կենտրոնն» այդպես էլ չծնվեց»․ Վահե Դավթյան

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքական գազային հաբը՝ «Եվրասիայի նոր էներգետիկ կենտրոնն» այդպես էլ չծնվեց։
«Գազպրոմը» պաշտոնապես արձանագրեց ակնհայտը՝ նախագիծն այլևս չկա։ Գլխավոր պատճառն է Անկարայի ցանկությունը՝ բացառիկ վերահսկողություն ունենալ նախագծի նկատմամբ։
Եթե համառոտ, ապա.
▪️Անձնական մակարդակով Պուտինն ու Էրդողանը հետաքրքրված էին նախագծի իրականացման մեջ։ Բայց միջպետական հարաբերությունները չեն կառուցվում միայն «քաղաքական քիմիայի» վրա։
▪️ Թուրքիան ցանկանում էր լինել տարանցիկ առանցք, բայց առանց որևէ փոխզիջման։ Իսկ Ռուսաստանը՝ մատակարար՝ վերահսկողության իրավունքով։ Ստացվեց փակուղի։
▪️ Ռուսաստանը հույս ուներ հաբի միջոցով վերադառնալ եվրոպական շուկա՝ շրջանցելով Ուկրաինան։ Բայց պատժամիջոցերը, եվրոպական արգելքներն ու ժամանակի պակասը փոխեցին խաղի կանոնները:
▪️ Ռուսական գազը գնում է Թուրքիա նախկին ռեժիմով։ Բայց դա այլևս ռազմավարական հաղթաթուղթ չէ։
Իրականում Ռուսաստանն, ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ ընդունեց ռացիոնալ որոշում։ Նախագիծը դադարեցվել է մինչև դրա մեկնարկը՝ ռիսկերի սթափ հաշվարկից հետո։
Իսկ Թուրքիան, որը վերջին տարիներին կառուցում էր իր «էներգետիկ խաչմերուկի» իմիջը, կանգնեց փաստի առաջ. առանց փոխադարձ վերահսկողության ոչ մի հաբ չի կայանալու։ Էրդողանի հավակնությունները մնացին ցուցադրական մակարդակում»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
27219.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
25519.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
152616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
125015.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74014.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
164513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
74912.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
199410.11.2026, 19:37