«Ինչո՞ւ պետք է քաղաքացին բանկային համակարգի սխալների համար կրի ֆինանսական կորուստ»․ Մհեր Կարագոզյան

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պահանջում եմ արդարություն և լուծումներ՝ բանկերում տեղի ունեցող խախտումների վերաբերյալ
Ես՝ որպես քաղաքացի և իրավապաշտպան, կտրականապես չեմ կարողանում ընդունել այն իրավիճակը, երբ մարդիկ զրկվում են իրենց միջոցներից՝ բանկային սխալների կամ հնարավոր զեղծարարությունների հետևանքով, իսկ գործող օրենքները պարզապես անկարող են պաշտպանել նրանց իրավունքները։
Այս ամենը անարդար է, անընդունելի է և անհանդուրժելի։
Ինչո՞ւ պետք է քաղաքացին բանկային համակարգի սխալների համար կրի ֆինանսական կորուստ։ Ինչո՞ւ պետք է մարդիկ ամիսներով վազեն՝ արդարություն փնտրելով, մինչդեռ պատասխանատվություն կրող որևէ մարմին չկա։
Այսպես այլևս չի կարող շարունակվել։
Պետությունը պարտավոր է ապահովել օրենսդրական այնպիսի լուծումներ, որոնք իրականում պաշտպանում են քաղաքացուն։
Պետք է ստեղծվի անկախ մարմին, որտեղ քաղաքացին կարող է արդար ու արագ լուծում ստանալ բանկային խախտումների դեպքում։
Բանկերը պետք է պատասխանատվություն կրեն, ոչ թե անպատժելի գործեն։
Այս երկրում օրենքը պետք է ծառայի ոչ թե համակարգերի շահերին, այլ ՄԱՐԴՈՒ իրավունքին։
Պահանջում եմ՝ լսեք մեզ, պաշտպանեք մեզ, մի թողեք քաղաքացիներին միայնակ՝ անարդար համակարգի դեմ»։

Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
35703.09.2026, 22:42
ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին.
35803.09.2026, 20:54
«Դա արդեն տնտեսական նախագիծ չէ, այլ տարածաշրջանային ուժերի դասավորության հարց»․ Արմեն Հովասափյան
39303.09.2026, 11:18
«Հայաստանը պետք է բարձրացնի երկաթուղու աբխազական հատվածի վերագործարկման հարցը»․ Վահան Բաբայան
41503.09.2026, 10:30
Նարեկ Նալբանդյանը դարձել է «Հրազդան ցեմենտի գործարան»-ի սեփականատերը (տեսանյութ)
33003.09.2026, 00:42
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանը
118302.09.2026, 15:55
Կասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունը
41901.09.2026, 18:24
Չինաստանի արևելքում հայտնաբերվել է պղնձի և ոսկու խոշոր հանքավայր
147701.09.2026, 18:06