«Կա վարկած, որ Հայոց Ցեղասպանությունն իրականացրել են մայաները, կամ՝ շումերները»․ Ն․ Զոհրաբյան
244
Կիրակի, 11 դեկտեմբերի, 2022 թ., 16:42
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրել է․ «Կա վարկած, որ Հայոց Ցեղասպանությունն իրականացրել են մայաները, կամ՝ շումերները 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատեց «Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան», իսկ նիկոլազգիների համար վախենալու ՀՀ նախկին իշխանությունների ջանքերով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած՝ Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը, Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր: Ինչի՞ համար էսքան երկար պատմեցի ՄԱԿ-ի կյանքից, որովհետև մարդկության ամենադաժան ցեղասպանություններից մեկը վերապրած հայը տրամաբանորեն ենթադրում էր, որ Հայաստանի «սյուր-դեմոքրըսի» և «մարդասիրության բարոմետր» իշխանությունն առաջինը պիտի դեկտեմբերի 9-ին ևս մեկ անգամ հիշատակի ցեղասպանությունների կանխարգելումն ու դատապարտումը, և ևս մեկ անգամ էլիտար բրոկոլի ուտող միջազգային հանրությանն ու աշխարհին հիշեցնի Հայոց Ցեղասպանության ու այն իրականացնող Օսմանյան Թուրքիայի մասին։ Բայց դեկտեմբերի 9-ը անցավ հրապարակի անճաշակ տոնածառի ռաբիս լույսերի համազգային սելֆիի տակ, ու միայն հաջորդ օրը Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հիշեց, որ մենք ցեղասպանվել ենք։ և ի՞նչ։ Առանձնապես ոչինչ։ Հետին թվով երկնեցին մի իդիոտ տեքստ, որում Հայոց Ցեղասպանություն եզրույթն օգտագործված է մեկ անգամ, այն էլ՝ պատմական ակնարկի շրջանակում, և որևէ հիշատակում, թե ո՞վ է իրականացրել 20-րդ դարի ամենազարհուրելի ցեղասպանությունը՝ չկա։ Կարդալով ՀՀ ԱԳՆ-ի տեքստը, մտածեցի, որ Հայոց Ցեղասպանությունը գուցե իրականացրել են Մայա ցեղի «թալեաթները», կամ՝ շումերները ու «հետմահու» գցել են Օսմանյան Թուրքիայի ջեբը։ Հա, ի դեպ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության ղզիկ տեքստում չկար նաև որևէ ուղերձ միջազգային հանրությանը՝ ճանաչել և դատապարտել Հայոց Ցեղասպանությունը։ Հասկանում եմ, կարող է Մևլութ Չավուշօղլին ջղայնանար ու ևս մեկ անգամ ձեռքի 3 մատով մեզ, հայերիս, գորշ գայլերի սիմվոլիկա ցույց տար, ինչպես արդեն արել է»։