Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկե զարդը. Մեծամորի հնավայրի հրաշալիքները

Երևանից ընդամենը 35 կմ հեռավորության վրա՝ Տարոնիկ գյուղից ոչ հեռու, Մեծամոր գետի ափին է գտնվում Մեծամոր հնագույն ամրոց-բնակատեղին, որը համաշխարհային մշակույթի յուրահատուկ հուշարձաններից է:
Այս հնավայրում պեղումները ընթացել են ավելի քան հիսուն տարի, որի ընթացքում բացվել են պալատական և տնտեսական շինություններ, սրբարաններ, աստղադիտարան, մետաղաձուլարան, տարբեր հազարամյակների քաղաքային թաղամասեր և հսկա դամբարանադաշտ:
Հնավայրում կառուցված թանգարանի հավաքածուն կազմում է շուրջ 28 000 առարկա, որից 8500-ը ներկայացված է հիմնական ցուցադրությունում։ Այն ընդգրկում է մ․թ․ա. V-IV հազարամյակներից մինչև ուշ միջնադար՝ 17-18-րդ դարերը:
Թանգարանի ամենահետաքրքիր հատվածը, սակայն, հատուկ զետեղարաններն են, որտեղ պահվում են այնպիսի հնագիտական իրեր, որոնք բացառիկ են ոչ միայն Մեծամորի հնավայրի, այլ նաև ողջ Հայաստանի մշակույթի համար։ Այստեղ պահվում և ցուցադրվում է Հայաստանում հայտնաբերված ամենահին ոսկե զարդը, որը փոքրիկ աղջնակի դամբարանից հայտնաբերված հերազարդ է։ Հերազարդը կշռում է մոտ 4,95 գ, հարգը՝ 958։
Հայտնաբերված իրերի շարքում նշանավոր են նաև բաբելոնյան գորտ-կշռաքարը և եգիպտական հիերոգլիֆ տեքստով սարդոնիքսե կնիքը։ Այս գտածոները վկայում են, որ Մեծամորը հնագույն ժամանակներից ի վեր եղել է առևտրական ճանապարհների խաչմերուկ, որոնք անցել են Արարատյան դաշտով և կապել են իրար Առաջավոր Ասիան և Հյուսիսային Կովկասը:

«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
13518:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
185Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
30716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
113515.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
59713.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
55413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
57612.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
52412.09.2026, 21:42