Շաբաթ, 20 սեպտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Արցախը հանձնել է, հիմա էլ հրաժարվում է հայի ինքնությունից»». Ոսկան Սարգսյան

«Արցախը հանձնել է, հիմա էլ հրաժարվում է հայի ինքնությունից»». Ոսկան Սարգսյան
124
Այսօր, 18:24

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արցախը հանձնած, հազարավոր զոհեր տված, հազարավորներին հաշմանդամ դարձրած Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայրերն իրեն շնորհակալ էին
2020թ․ հուլիսին Բերդի սահմանագոտում ադրբեջանական դիրքերի վրա հարձակում, ռազմական մեծ բախում նախաձեռնած, այդ առթիվ Սարդարապատում ռազմական տրիումֆ կազմակերպած, 70-ից ավել զինվորականների «Մարտական խաչով» պարգևատրված 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» գոռացած, 44 օրյա տարօրինակ պատերազմով կապիտուլացված, Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանն այսօր ՔՊ կուսակցության համաժողովի ժամանակ։ Հիշելով 2021թ․ նախընտրական քարոզարշավը, հայտարարել է, որ ՀՀ քաղաքական և մշակութային էլիտայի մի էական հատված իրեն մեղադրում էր դավաճանության մեջ, իսկ ՀՀ սնուցող մայրերն իրեն շնորհակալություն էին հայտնում տասնյակ հազարավոր զինծառայողների կյանքը փրկելու, պատերազմը կանգնեցնելու ու Հայաստանը փրկելու համար: Նիկոլ Փաշինյանը որքան էլ փորձի իրեն Հայաստանի փրկչի, պատերազմ կանգնեցնողի առաքելություն վերագրի, ակնհայտ է, թե ով միտումնավոր հրաժարվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունից, բանակցությունները վարեց սեփական, զրոյական կետից, Դուշանբեի վերելակում թաքուն պայմանավորվեց Իլհամ Ալիևի հետ, հանձնեց Արցախը, առանց կռիվ ու կռվով հանձնեց Հայաստանի սահմանամերձ տարածքները, հիմա էլ հրաժարվում է սրբազան Արարատ լեռից, հայի ինքնությունից։ Նիկոլ Փաշինյան, շատ էիր ուզում աննախադեպ լինել, դու իսկապես աննախադեպ ես հայոց բազմադարյան պատմության մեջ»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան