«Ադրբեջանը խնդիր է դրել հեղինակազրկել ռուս խաղաղապահներին»․ Արցախի ՄԻՊ
![]() 264 Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 14:42 Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել ադրբեջանիցների կողմից իբրև թե բնապահպանական նպատակներով Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ․ «Այս ամեն ինչը կեղծ է․ ի՞նչ գործ ունի բնապահպանական խնդիրը ճանապարհ փակելու հետ։ Այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ ուղղակի զրկված է հումանիտար ցանկացած հասանելիությունից․ եթե այս պահին Ստեփանակերտում որևէ մեկը շտապ բժշկական օժանդակության կարիք ունենա Երևանում, Գորիսում կամ այլ բժշկական հաստատություններում, ուղղակի չի կարող, էլ չեմ խոսում դեղորայքային մատակարարումների և հումանիտար բազմաթիվ այլ խնդիրների մասին։ Սա ևս մեկ դրսևորում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության։ Ես հստակ տեսնում եմ նաև, որ այս գործողությունները ռուսական խաղաղապահ զորակազմի դեմ են ուղղված, խնդիր է դրված հեղինակազրկել, որակազրկել ռուսական խաղաղապահ զորակազմին, նաև երևի թե հող պատրաստելով 2025 թվականից հետո խաղաղապահների ժամկետը չերկարացնելու համար»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
