Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Ի՞նչ սպասել հերթական բարբաջանքից»․ Ավետիք Իշխանյան

«Ի՞նչ սպասել հերթական բարբաջանքից»․ Ավետիք Իշխանյան
359
Երկուշաբթի, 12 դեկտեմբերի, 2022 թ., 21:06

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՀԵՐԹԱԿԱՆ ԲԱՐԲԱՋԱՆՔԸ
Այսօր, վարչապետ կոչեցյալը հնչեցրել է հերթական «իմաստուն» միտքը․«․․․Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն իրար կարիքը․․․»։
Հիշեցի նրա տարիներ առաջվա բարբաջանքը․ «Արցախի հարցի այնպիսի լուծում, որը կբավարարի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանցի ժողովուրդներին»։ Արդյունքը տեսանք ինչ եղավ, դավաճանը բավարարեց Ադրբեջանի շահերը։ Հետևաբար, ի՞նչ սպասել հերթական բարբաջանքից՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հերթական պահանջների իրականացում, այս անգամ՝ Հայաստանի հաշվին։
Հարց բոլորիս․
-Ինչպես նախկինում, սպասենք և համակերպվենք, հետո հայհոյե՞նք, թե՞ վերջապես վճռականությամբ ոտքի կանգնենք և քշենք դավաճան-ճիվաղին»։

Աղբյուրը`   Ավետիք Իշխանյան