«Ռուսաստանը պետք է գնա նոր, ժամանակավոր պայմանավորվածությունների Ադրբեջանի հետ»․ Արմեն Պետրոսյան
![]() 256 Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 12:18 Արևելագետ, տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը «Երկիր մեդիա»-ի եթերում անդրադարձել է հարցին՝ ի՞նչ խնդիրներ են փորձում լուծել ադրբեջանիցները իբրև թե բնապահպանական նպատակներով Լաչինի միջանցքը փակելով․ «Ադրբեջանը նման քայլերով, հատկապես Ռուսաստանի համար նման զգայուն իրավիճակում, լրջագույն խնդիրներ է առաջացնում ռուս խաղաղապահների հեղինակության և ընդհանրապես՝ Ռուսաստանի դերակատարության համար։ Նման նպատակային քաղաքականությունն ի վերջո հանգեցնում է ՌԴ կողմից որևէ լուրջ զիջման. առնվազն փետրվարից սկսած ադրբեջանցիների քայլերը նման տրամաբանություն են ստեղծել, որովհետև մենք տեսնում ենք ՌԴ-ի կողմից հնարավորությունների բացակայություն՝ Ադրբեջանի վրա շատ ավելի առարկայական ճնշում գործադրելու։ Ռուսաստանի համար այս պահին ամենաանցանկալի սցենարն է նաև Արցախյան ճակատում նման սադրանքների ականատես լինելը, որը հենց իր պատասխանատվության գոտում է, բայց դրանք կախելու համար Ռուսաստանը պետք է, ենթադրենք, գնա նոր, ժամանակավոր պայմանավորվածությունների Ադրբեջանի հետ․ դա կլինի՝ հանքերի մոնիթորինգի հարցի բարձրաձայնում, կամ օրինակ՝ գուցե պրիմիտիվ թվա, բայց Ռուբեն Վարդանյանի պաշտոնավարման կասեցման հարց գուցե դրվի, կամ կրկին բարձրաձայնվի, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրականացման հարցը»,- ընդգծել է Պետրոսյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
