«Թուրքը փակում է Լաչինի միջանցքը, Հայաստանի ԱԺ-ում բուֆետ են բացում». Վահե Հովհաննիսյան
![]() 199 Երեքշաբթի, 13 դեկտեմբերի, 2022 թ., 18:48 Օսկար կատվի խնամակալը չպետք է վճռի մեր բոլորի ճակատագիրը Թուրքը փակում է Լաչինի միջանցքը, Հայաստանի ԱԺ-ում բուֆետ են բացում։ Ընդամենը սեպտեմբերին տվել ենք 200-ից ավելի զոհ, ունենք չվերադարձված դիեր, իշխանությունն անամոթաբար գնում է Քաթար՝ ֆուտբոլ նայելու, օր ու մեջ ամենաթանկ ռեստորաններում հարսանիքի է։ Մեզ իսկապես հոտի տեղ են դրել՝ «Օսկար» կատվի տեղը։ Նայում ես մարդկանց, ովքեր հետդ նոյեմբերի 9-ից հետո երթի են եղել, նախընտրական շտաբերում ու հիմա հանկարծ իշխանության մեջ են, տարբեր պաշտոնների ու հասկանում ես, որ նրանք նույն հաջողությամբ վաղը Մեհրիբանի օֆիսում էլ կաշխատեն։ Իսկ որոշ ՔՊ-ական պատգամավորների լսելով՝ հասկանում ես, որ Օսկար կատուն նրանցից ավելի խելոք է, և բնականաբար՝ բարոյական։ Առաջին անգամ, երբ արձանագրվեց ՔՊ-ի ուսապարկության գաղափարը, շատ վատ էր, բայց դա ամենավատ բանը չէր։ Հետո պարզ դարձավ, որ ուսապարկությունը միայն ՔՊ-ական երևույթ չէ. դա վատ էր, բայց դարձյալ ամենավատը չէր։ Հետո հասկացվեց, որ ուսապարկությունը տարածված հանրային երևույթ է. դա շատ-շատ վատ բան էր, բայց էլի վատագույնը չէր։ Հիմա նկատվում է ամենավատը՝ ոչ քաղաքական դեմքերի ինքնաուսապարկացման պրոցեսը։ Նորմալ մարդիկ, լուրջ մարդիկ սկսում են մտածել, որ ուսապարկ լինելը ավելի կոմֆորտ է, ավելի անվտանգ է ու որոշում են դառնալ ուսապարկ՝ մինչև իրենց գլխի ճարը տեսնեն։ Սա է ամենավատը։ Ու անգամ չես կարող մեղադրել, որովհետև պայքարի դուրս եկած՝ ավելի հայտնի դեմքերը աչքիդ առաջ և ստվերում դառնում են «կառուցողական ու լայնախոհ», իսկ «Օսկարի» խնամակալը իր 680 հազարի շնորհիվ դեռ իշխանություն է։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ Արցախի խեղդամահ լինելու պրոցեսը Երևանում քչերին է հետաքրքրում։ Բայց դա խաբուսիկ է. ո՞վ է կոնսոլիդացնում մարդկանց գաղափարի շուրջ, որևէ գաղափարի՝ ոչ միայն Արցախի։ 5 րոպե ցանկացած անտարբեր միջավայրում սկսում ես մարդկանց հետ հանգիստ խոսել, բացատրել խնդիրները, աչքիդ առաջ վերափոխվում են, դառնում են առողջ, հայրենասեր մարդիկ։ Պատկերացրեք, եթե ակտիվ, գրագետ, համակարգված աշխատանք տարվեր պատերազմից հետո, ինչքան ուրիշ վիճակ կլիներ այսօր։ Արցախի շուրջ սուր իրավիճակի մասին Լաչինի ճանապարհի սուր ճգնաժամն այս կամ այն կերպ լուծվելու է, բայց հիմնական խնդիրը Հայաստանի ՄԵԿ հոգու իշխանության բովանդակությունն է։ ՄԵԿ հոգին չի կարող պետության ճակատագրական հարցերը միակամ լուծել։ Դա բերելու է աղետի։ Այսօրվա Լաչինի ճգնաժամը Պրահայում թույլ տված կոպիտ սխալների արդյունքն է, պատերազմից հետո թույլ տված կոպիտ սխալների ուղիղ հետևանքը։ Որպես օրինակ. 2 տարվա ընթացքում Երևանը ամենօրյա համառությամբ պետք է դներ Ստեփանակերտի օդանավակայանի խնդիրը՝ բոլոր հարթակներում, բոլոր թղթերում, ինչպես թուրքերը դնում են «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Վահե Հովհաննիսյան Այլընտրանքային նախագծեր խումբ Աղբյուրը` Վահան Հովհաննիսյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
350Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
352Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
350Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
231Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
306Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
268Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
256Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
307Երեկ, 09:52
