Իրավապահների ձեռքում Անահիտ Ավանեսյանի մասով տվյալներ կան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները զբաղվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման դիմումով: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ձեռքում կան տվյալներ, որ Ավանեսյանի ընտանիքի հետ կապված «Արմֆարմացիա» ընկերությունը գնումների գործընթացում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերել, ինչը շահերի բախում է: Թե ինչ հետեւանքներ կունենա այս քրգործը Անահիտ Ավանեսյանի գործունեության վրա, դժվար է ասել. ամեն դեպքում, մենք կհետեւենք զարգացումներին:
Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին անդրադարձել էինք նախարարի մորը պատկանող ընկերությանը: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել էինք, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարգուշ Վարդանյանին նախկինում պատկանած անշարժ գույքի մասով դատախազությունում երբեք ուսումնասիրություն չի եղել: Խոսքը Երևանի Պուշկին փողոցում գտնվող «Վիգմոր» կլինիկայի շենքի մասին է, որն, ըստ Ավանեսյանի պնդումների, այժմ իրենց չի պատկանում:
Մյուս կողմից՝ գրել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել», և «Արմֆարմացիա»-ն դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ու խնդրել Առողջապահության նախարարության նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցել՝ արգելված պետական օժանդակության և պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներով»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Գազայից 3 ծանր հիվանդ երեխա կտեղափոխվի Հայաստան․ կհատկացվի 16,7 մլն դրամ
115Երեկ, 21:42
«Ընտանեկան բժիշկներից հետ են գանձում վճարված գումարները»․ Անուշ Պողոսյան
216Երեկ, 00:06
Moderna-ի բաժնետոմսերն աճել են 120%-ով՝ մելանոմայի դեմ պատվաստանյութի հաջող կիրառումից հետո
56219.08.2026, 21:45
«Լուսինե Բադալյանը չունի առողջապահական ոլորտում պրակտիկ մասնագիտական փորձ». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
36818.08.2026, 15:36
«Դեղատան տարածքն էժան գնով տվել են Սամվել Ալեքսանյանի ընկերությանը»․ լրագրողը՝ Լուսինե Բադալյանին (տեսանյութ)
34918.08.2026, 14:06
«2026թ. առաջին կիսամյակում քանի՞ ՄՌՏ է փոխհատուցվել»․ Տիգրան Ջրբաշյան
80415.08.2026, 11:24
«Ընդհանուր առողջապահությունն անվճար չի եղել ո՛չ պետպատվերի ժամանակ, ո՛չ այսօր, ո՛չ էլ լինելու է»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
104413.08.2026, 13:12
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը ստեղծել է հատուկ ստորաբաժանում՝ «ծննդաբերական տուրիզմի» դեմ պայքարելու համար
320113.08.2026, 00:33