Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ցանկացած զիջում բերելու է նոր պահանջներ». Ալվինա Աղաբաբյան

«Ցանկացած զիջում բերելու է նոր պահանջներ». Ալվինա Աղաբաբյան
208
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 17:36

Ռազմավարական հետազոտությունների ղեկավար Ալվինա Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ
*«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների դադար" պիտի հաստատվեր,
* պիտի իրականացվեր ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում,
* Ադրբեջանը երաշխավորում էր Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը:
ԱՅՍ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԷՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ։
Մինչդեռ հայտարարության ստորագրումից հետո ցայսօր
* Ադրբեջանը չի պահպանել հրադադարը և բազմաթիվ ռազմական գործողություններ և հանցագործություններ է իրականացրել Արցախի դեմ և շարունակում է կրակի տակ պահել Արցախի բնակավայրերը, քաղաքացիներին և մեր դիրքերը,
* չի վերադարձրել մեր ռազմագերիներին, պատանդների և այլ պահվող անձանց, ավելին՝ նոր գերեվարումներ է կատարել,
* արդեն չորրորդ օրն է՝ արգելափակել է Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհը, պաշարել է Արցախը և փաստացի պատանդի կամ գերու կարգավիճակում է պահում 120000 հայ մարդու՝ զրկելով նրանց ապրելու հնարավորություններից։
Ի՞նչ է սա նշանակում։
Սա նշանակում է, որ
* Ադրբեջանը Արցախի (զուգահեռ նաև ՀՀ-ի) և հայ ժողովրդի նկատմամբ իրականացրել, իրակակացնում և հետայսու էլ շարունակելու է իրականացնել ցեղասպան քաղաքականություն,
* Ադրբեջանի նպատակն Արցախի, հետագայում նաև ՀՀ-ի ամբոջական հայաթափումն է ու գրավումը,
* ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ԻՐ ԻՍԿ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԱՌ ՈՉԻՆՉ Է, ԹՂԹԻ ԿՏՈՐ, ՈՐԸ ՆԱ ԽԱԽՏԵԼՈՒ և ԱՐՀԱՄԱՐՀԵԼՈՒ Է ԸՍՏ ԻՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ, ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ՈՉ ՄԻ ԵՐԱՇԽԻՔ ՉԿԱ, ՈՐ «ԽԱԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՉՎԱԾԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՀԱՋՈՐԴ ԻՍԿ ՕՐՆ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՆ ՉԻ ԽԱԽՏԵԼՈՒ,
* այս համատեքստում և այս իրավիճակում ցանկացած զիջում բերելու է նոր պահանջներ, ցանկացած զիջում բերելու է նոր կորուստներ, ցանկացած զիջում տեղից էլ սուղ ու սակավ հնարավորությունների պարագայում հավասարազոր է լինելու մահվան։
Լուծումը՞։
Լուծումը պայքարն է, պայքարը թուրքական ու թուրքամետ ուժերի դեմ, պայքարը հանուն Արցախի և Հայաստանի Հանրապետությունների, պայքարը հանուն մեր հողում ապրելու մեր իրավունքի»:

Աղբյուրը`   Ալվինա Աղաբաբյան