Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Սրանց՝ հրաժարական չտալու ուղիղ հետևանքն են». Հովհաննես Իշխանյան

«Սրանց՝ հրաժարական չտալու ուղիղ հետևանքն են». Հովհաննես Իշխանյան
235
Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 00:06

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախի այսօրվա պաշարումը նոյեմբերի 9-ից հետո սրանց՝ հրաժարական չտալու ուղիղ հետևանք է։
Սեպտեմբերին Ջերմուկի, Սյունիքի, Գեղարքունիքի սպանդը սրանց՝ հրաժարական չտալու ուղիղ հետևանք է։
Գերիները 2 տարի է տեռորիստների խցերում են։ Սրանց՝ հրաժարականը չտալու ուղիղ հետևանք է։
Գորիս-Կապան ճանապարհը թշնամուն հանձնելը, սրանց՝ հրաժարական չտալու ուղիղ հետևանք է։
Բերձորն ու Աղավնոն հանձնելը սրանց՝ հրաժարական չտալու ուղիղ հետևանք է։
Ապագայում Երևանի հանձնումը, եթե հիմա չկանխարգելենք, կլինի սրանց հրաժարականին չհասնելու ուղիղ հետևանքից։
Եթե տեսնում եք, որ ինչ-որ մեկն այլ պատասխանատուների է փնտրում, ուրեմն նա էլ սրանց հրաժարականը չտալու պատճառ է։
Եվ նրանք, ովքեր չեն հետևում այդ ապուշներին, բախտավոր են, որովհետև խելոք են»: