Բանակցությունները քիչ առաջ տապալվել են․ ի՞նչ են պահանջել ադրբեջանցիները
![]() 882 Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 20:12 «Հրապարակ»-ը գրում է․ «Ռուս խաղաղապահներին մոտ կանգնած մեր աղբյուրից հավաստի տեղեկություններ ենք ստացել ճանապարհի հետ կապված եռակողմ բանակցությունների մասին։ Երեկվանից այդ բանակցությունները մտել էին վճռորոշ փուլ եւ անգամ հույսեր կային, որ Բաքուն զիջելու է եւ իր «էկոցուցարարներին» հետ է քաշելու Լաչինի միջանցքից։ Բանակցություններին մասնակցում էին ռուսական խաղաղապահները, Ադրբեջանի ներկայացոււցիչները եւ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները։ Իրավիճակի սրմանը զուգահեռ ռուսները խիստ շահագրգռված էին, որ հանգուցալուծում գտնվի եւ կողմերը կոմպրոմիսի գան։ Մեր տեղեկություններով, ռուսական կողմի հորդորներով հայկական կողմը կոմպրոմիսային առաջարկ է արել ադրբեջանականին։ Առաջարկը եղել է այսպիսին․ դուք բացում եք ճանապարհը եւ վերականգնում եք Արցախի գազամատակարարումը, որից հետո մենք թույլատրում ենք, որ մի փոքր խումբ՝ ձեր ներկայացուցիչ «բնապահպաններից»՝ մեր ուղեկցությամբ, այցելեն Կաշենի եւ Դրմբոնի հանքեր՝ «մոնիթորինգ անելու»։ Սրանով արդեն իսկ վերջնականապես ադրբեջանցիները խոստովանել են, որ ոչ թե հանքերն ու էկոլոգիան է իրենց հետաքրքրում, այլ Արցախը վերցնելու խնդիր են լուծում՝ նման նենգ ու հետեւողական քայլերով, 21-րդ դարում հումանիտար աղետ առաջացնելով եւ խաղաղ բնակչությանը բլոկադայի ենթարկելով։ Ռուսական կողմից բանակցություններին մասնակցած մեր աղբյուրը նկատեց, որ սա նշանակում է այս պահին բանակցությունների լիակատար ձախողում, ինչն իր հերթին նշանակում է, որ բլոկադան շուտ չի ավարտվի եւ Արցախը պետք է պատրաստ լինի երկարատեւ դիմակայման»։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
