Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Եթե պատրաստվում եք Ամանորին, մտածե՛ք, որ Արցախում 120 հազար մարդ կարող է նույնիսկ Ամանորը չտեսնել». Արտակ Բեգլարյան

«Եթե պատրաստվում եք Ամանորին, մտածե՛ք, որ Արցախում 120 հազար մարդ կարող է նույնիսկ Ամանորը չտեսնել». Արտակ Բեգլարյան
379
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 20:48

ՄԱԿ գրասենյակի առջև իր ելույթում Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը դիմեց ամբողջ հայությանը՝ կոչ անելով գործադուլներով, բողոքի ակցիաներով գործի անցնել. «Մեր ակնկալիքը մեր հայրենակիցներից այն է, որ եթե պատրաստվում եք Ամանորին, ապա մեկ վայրկյան ամեն օր մտածեք, որ Արցախում 120 հազար մարդ կարող է նույնիսկ Ամանորը չտեսնել՝ որպես այդպիսին: Մենք ոչ մի սրտով չենք էլ տոնելու Ամանորը: Եթե մտածում եք Ամանորյա գնումներ իրականացնելու մասին, աստված ձեզ հետ, պետք է ուրախանալ: Բայց օրվա մի քանի րոպեն տրամադրեք՝ ձեր ձայնը բարձրացնելու Արցախի մեր հարենակիցների անվտանգության հարցը բարձրացնելու համար: Մենք այստեղ փափուկ կյանքով ենք ապրում, իսկ մեր հայրենակիցները այնտեղ զրկանքներ են կրում: Ամեն օր բախվում են ցրտի, սովի ու այլ զրկանքների մարտահրավերի առաջ: Բայց մյուս կողմից, Արցախի բնակչությունն, ինչպես 90-ականներին, պատրաստ է զրկանքների՝ հանուն մեր արժեքների, մեր ապագայի, հանուն ամբողջ հայ ժողովրդի ազգային, պետական, ֆիզիկական արժանապատվության»: