Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

Ստեփանակերտում հանրային տրանսպորտն աշխատում է արտակարգ ռեժիմով

Ստեփանակերտում հանրային տրանսպորտն աշխատում է արտակարգ ռեժիմով
240
Հինգշաբթի, 15 դեկտեմբերի, 2022 թ., 21:42

Ստեփանակերտում հանրային տրանսպորտն աշխատում է արտակարգ ռեժիմով: Այս մասին «Արցախպրեսի»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է «Ստեփանակերտ Սերվիս» ՓԲ ընկերության տնօրեն Մխիթար Սարգսյանը՝ հավելելով, որ հանրային տրանսպորտի աշխատանքը կազմակերպվում է հանգստյան օրերի ժամանակացույցով:
«Եթե մայրաքաղաքի բնակչությանը մինչ այս սպասարկում էր 24 ավտոբուս, ապա այժմ վառելիքը խնայելու նպատակով արտակարգ ռեժիմով աշխատում է 12-ը: Եթե նախկինում ավտոբուսների մեկնելու հաճախականությունը 4-5 րոպե էր, հիմա կազմում է 8-9 րոպե: Տրանսպորտն աշխատում է շաբաթ-կիրակի օրերի ռեժիմով մինչև ժամը 22:00-ն»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: