«Ժիրայր Լիպարիտյանը հատուկ հանձնարարությամբ է եկել». Ավետիք Իշխանյան
![]() 300 Ուրբաթ, 16 դեկտեմբերի, 2022 թ., 18:36 Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․ «ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Հայաստանում է ոչ անհայտ Ժիրայր Լիպարիտյանը։ Մարդ, որն իր ողջ գործունեության ընթացքում կողմ է եղել Արցախն Ադրբեջանին հանձնելուն։ Եվ ահա նրա մտքի հերթական փայլատակումը․ «Սովորական ճանապարհից տարբեր լինի, բայց ոչ միջանցք: Անշուշտ, պետք չի տալ միջանցք, բայց խնդիրն այն է, որ եթե շատ ուշացնենք, մենք չենք տա, բայց իրենք կառնեն»: Եվ փոխանակ Ժիրայր Լիպարիտյանը հայտարարվեր ոչ ցանկալի անձ Հայաստանում, նա ազատորեն քարոզում է հերթական կապիտուլյացիայի մասին։ Պատահակա՞ն են արդյոք այս խոսքերը։ Համոզված եմ, որ՝ ոչ։ Սա համաձայնեցված է վարչապետ կոչեցյալի հետ և Ժիրայր Լիպարիտյանը հատուկ հանձնարարությամբ է եկել, նախապատրաստելու մեզ բոլորիս հերթական զիջումներին՝ միջանցքի անվան տակ հանձնել Սյունիքը։ Հարց․ - Ո՞ւր են Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամողջականության մասին բարբաջողները, որոնք պահանջում էին քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի տարածքային ամբողջությանն սպառնացող խոսքեր ասողներին»։ Աղբյուրը` Ավետիք Իշխանյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
