«Պահանջում եմ, որ իմ երկրում ինձ սպասարկեն ՀԱՅԵՐԵՆ». Յաշա Սոլոմոնյան

«Հայկական Ճամփորդական Ակումբի» հիմնադիր Յաշա Սոլոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանում՝ ՀԱՅԵՐԵ՛Ն։
Երկար էի մտածում՝ խոսե՞լ այս մասին, թե ոչ։
Որքան էլ հանդուրժող եմ այլազգիների հանդեպ, որքան էլ դրական եմ վերաբերվում Հայաստանում օտարազգի մասնագետների ներգաղթին, նորմալ եմ համարում, որ նրանք ինտեգրվեն մեր հասարակությունում, աշխատեն ու ապրեն, բայց, միևնույն է, ես չե՛մ ընդունում վերջին ամիսներին, հատկապես սպասարկման ոլորտում սնկի պես աճող օտարազգի ներկայացուցիչների առկայությունը, ովքեր չեն խոսում հայերեն։
Ինձ լրիվ մեկ է, թե իրենց մայրենի լեզուն որն է՝ անգլերե՞ն, ռուսերե՞ն, չինարե՞ն, թե՞ գերմաներեն։ Ես ակնկալում ու պահանջում եմ, որ իմ երկրում ինձ սպասարկեն ՀԱՅԵՐԵՆ։
Հասկացե՛ք, ես վարժ խոսում եմ 3 օտար լեզուներով, բայց չեմ ցանկանում ռեստորանում կամ սրճարանում հայերենից բացի այլ լեզվով պատվեր անել, չեմ ցանկանում վարսավիրանոցում օտար լեզվով բացատրել, թե մազերս ոնց կտրեն, տաքսու մեջ օտար լեզվով ներկայացնել երթուղիս։
Չե՛մ ուզում, ախպե՛ր։ Ես դրա իրավունքն ունեմ իմ անձնագրով ու Սահմանադրությամբ։
Ես Ի՛Մ տանն եմ։
Ես Ի՛Մ երկրում եմ, որտեղ անգամ «գարունն է հայերեն գալիս» չէ՞։
Հաջորդիվ սկսելու եմ բոյկոտ՝ նշելով այն հաստատությունների անունները, որտեղ շեղվում են էս ճշմարտությունից։
ՀԳ. Իսկ վերջում մեջբերում ՀՀ Լեզվի մասին օրենքից՝
«Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի ԲՈԼՈՐ ոլորտները»:
Ակնկալում եմ Լեզվի կոմիտե-ի արձագանքն այս առումով»:

Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցի ՔՊ-ական տնօրենը պատից հանել է հերոսների փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը
37724.09.2026, 20:42
«Սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ուսումնասիրության արդյունքները խոսուն են»․ Քրիստինա Վարդանյան
47123.09.2026, 16:12
«ՀՀ-ում դպրոցը եղել է իշխանության ներկայացուցիչների պարապ մնացած հարսների ու դուստրերի աշխատանքի տեղավորման վայր»․ Նիկոլ Փաշինյան
76719.09.2026, 21:54
«Հանրակրթական 14 դպրոցի շենք նորոգման կարիք ունի»․ Ոսկան Սարգսյան
81518.09.2026, 16:30
«Ափսոս նոր սերունդը, որ ձեր նմանների կերպարն է ամեն օր տեսնում». Աննա Կոստանյան
81818.09.2026, 14:36
«Ծրագրերն անիմաստ ծանրաբեռնում են, իսկ դասագրքերն առարկաների հետ համահունչ չեն»․ Նարինե Կիրակոսյան
88017.09.2026, 02:06
«Ուսուցիչը պետության չլուծած խնդիրների քավության նոխազը չէ»․ Լիլիթ Գալստյան
75816.09.2026, 15:48
«Հարգելի՛ աշակերտներ, լավ սովորեք, որ նիկոլական չդառնաք». Սևակ Խաչատրյան (տեսանյութ)
71616.09.2026, 13:42