Երևան տեղանվան առաջին հիշատակությունները

Այսօր, հատկապես մեզ ոչ բարեկամ հարևան պետությունների կողմից, շատ են փորձեր կատարվում խեղաթյուրել և սխալ ներկայացնել Երևան մայրաքաղաքի անվան ծագումն ու պատմությունը՝ նրան տալով մտացածին և հորինված ստուգաբանություններ։ Սակայն մի փոքր ուսումնասիրելով հայոց աղբյուրագիտական հարուստ ժառանգությունը՝ շատ արագ կարելի է ջախջախել Երևան տեղանման հայկականության նկատմամբ ցանկացած ոտնձգություն։
Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է անհիշելի ժամանակներից։ Գոյություն ունեն Երևան անվան ծագման մի քանի տարբերակներ, սակայն ամենաշատ տարածված և հավանության արժանացած տարբերակը Էրեբունի տեղանվան հնչյունափոխված տարբերակն է։
Սակայն քչերը գիտեն, թե, ընդհանրապես, երբ է առաջին անգամ հայկական աղբյուրներում՝ գրավոր, թե արձանագիր, այս տեղանունը պատմության մեջ ի հայտ եկել հենց Երևան տարբերակով։ Ըստ ուսումնասիրությունների, Երևան հայատառ անվան գրավոր վաղագույն հիշատակություններից մեկը 7-րդ դարում գրված «Գիրք թղթոց» աշխատությունում պահպանված տեղեկությունն է, ըստ որի՝ Դվինում տեղի ունեցած 607 թ․ ժողովի ժամանակ Աբրահամ կաթողիկոսին հավատարմության երդում տված վաներեցների շարքում հիշատակվում է նաև «Դաւիթ Երևւանայ» վանահոր անունը։
Երևան անվան՝ մեզ հայտնի վաղագույն հայատառ ևս մեկ օրինակ կա պատմիչ Սեբեոսի «Պատմության» մեջ, արաբական արշավանքների հետ կապված․ «եւ եկին ժողովեցան ի յԵրեւան, եւ մարտեան ընդ բերդին, եւ ոչ կարացին առնուլ»։ Հետաքրքիր է, որ Սեբեոսի այս հիշատակության արդյունքում մեզ է հասել նաև Երևանի բերդի ամենահին հիշատակությունը (մոտ 640թ․)։
Երևան տեղանվան վիմագրական առաջին հիշատակությունը գտնվում է Սևանավանքում՝ Ս․ Առաքելոց եկեղեցու գմբեթի վրա պահպանված մի արձանագրության մեջ։

Հետագայում Երևան տեղանունը բազմիցս հիշատակվում է Գեղարդավանքի, Մաքենյաց վանքի և այլ վանքերի մի շարք արձանագրություններում։
Իսկ հենց Երևան քաղաքում պահպանված ամենահին արձանագրություններից մեկը, որտեղ հանդիպում է Երևան տեղանունը, գտնվում է այսօր Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում կանգուն Երևանի ամենահին շինություններից մեկի՝ Սբ Կաթողիկե եկեղեցու հարավային պատի արձանագրության մեջ։ 1264 թ-ով թվագրվող այս արձանագրության մեջ հաղորդվում է այն մասին, որ Սահմատին անունով մեկը գնել է Երևանը իր հողով ու ջրով։

«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
187Երեկ, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
190Երեկ, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
27312.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
27712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
45410.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
63708.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
78007.09.2026, 08:42
Քարահան Թեփեում հայտնաբերվել է 11 հազար տարվա եզակի արձան (լուսանկար)
81906.09.2026, 22:36