«Ադրբեջանի առաջադրած վերջնագրի պայմաններում ընտրությունը վատի ու շատ վատի միջև է». Տիգրան Աբրահամյան
![]() 320 Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 11:12 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի առաջադրած վերջնագրի պայմաններում ընտրությունը վատի ու շատ վատի միջև է, ընդ որում՝ հետևանքների առումով, դեռ պարզ էլ չի, թե որն է վատը, որն է շատ վատը։ Միջազգային ճնշումն այս պահին շատ թույլ է, որի պայմաններում Ադրբեջանը հումանիտար ճգնաժամ հրահրելու ճանապարհով ծանր քաղաքական պայմաններ է առաջ քաշում։ Իրավիճակի գլխավոր պատասխանատուն՝ Հայաստանի իշխանությունը, իր լռությամբ, քայլերով, ադրբեջանանպաստ հայտարարություններով բերել հասցրել է մի կետի, երբ իր ազդեցությունը համարժեք է սովորական փալասի, իսկ միջազգային դերակատարները լրիվ այլ առաջնահերթություններով են շարժվում։ Այս պայմաններում Ադրբեջանը պլանավորել ու իրականացնում է ճնշումների ամենաայլանդակ, հակամարդկային, էթնիկ զտումներ ենթադրող և ֆիզիկական ահռելի սպառնալիք իրականացնող մասշտաբային ծրագիր»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
