«Ինչ խոսում եք Արցախից, խոսում եք՝ փող ենք տալիս, փող ենք տալիս»․ Գեղամ Մանուկյան
![]() 268 Երեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2022 թ., 12:24 ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հարց ուղղեց՝ «Դուք վերահաստատո՞ւմ եք արդյոք, որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, ինչպես արձանագրված է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրում», որին Գրիգորյանն արձագանքեց․ «Դա ասելով չի, գործով են ապացուցում, և իշխանությունը գործով դա ապացուցել է․ անցած տարի մոտ 200 մլրդ ֆինանսական աջակցություն է տրամադրվել, և դա ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև անվտանգության հարցեր է լուծում և այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»։ Մանուկյանը Գրիգորյանի պատասխանին արձագանքեց․ «Նորից չպատասխանեցիք հստակ մի հարցի․ միջազգային պրակտիկայում եղել է խաղաղություն՝ հողի դիմաց, հող՝ խաղաղության դիմաց, բայց ձեզ համար դարձել է այլևս ծրագրային՝ հող փողի դիմաց։ Ինչ խոսում եք Արցախից, խոսում եք՝ փող ենք տալիս, լավ, գոնե բոլորը խոսեն, գոնե ով, ով, դուք Արցախի հետ հարաբերությունները փողայինի մի՛ վերածեք, գոնե դուք՝ ծնունդով արցախցի․․․»։ ԱԽ քարտուղարը պատգամավորի արձագանքն անպատասխան թողեց։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
333Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
334Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
340Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
224Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
292Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
263Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
248Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
299Երեկ, 09:52
