«Երեկվա նիստը հայկական դիվանագիտության կարևոր հաղթանակներից էր». Գայանե Աբրահամյան
![]() 226 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 12:48 ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը․ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի երեկվա նիստը հայկական դիվանագիտության կարևոր հաղթանակներից էր ու սա պետք է արձանագրել, ընդունել և այս ջանքերին սատար լինել։ Շատերը թերահավատ են, թե սա ինչ արդյունքներ կտա, բնական է, քանի որ միջազգային մեխանիզմներն անգործունակ են դարձել, բայց արդյունքները միանգամից և ուղիղ գծով ակնկալելը միամտություն է, եթե չասեմ՝ քաղաքագիտական տգիտություն, դիվանագիտական քայլերն ակումուլյատիվ էֆֆեկտ կարող են միայն ունենալ և ամեն քայլն է պայմանավորում հաջորդի հաջողությունը։ Անիմաստ են անգամ քննարկումները՝ թե Ռուսաստանի ներկայացուցիչն ինչպես խոսեց, ավելին չէինք էլ ակնկալում, այո՛, հենց միայն իրենք պետք է լեգիտիմացնեին այսպես կոչված բնապահպանական ակցիան կամ հանքերի թեման, մի բան, որի մասին որևէ երկրի ներկայացուցիչ, բացի Ադրբեջանից չխոսեց, սա նորություն չէ, վաղուց փաստ է և հուսով եմ՝ վերջապես այս փաստը տեսանելի կլինի նաև Արցախի ղեկավարների համար։ Ալիևն այս «բնապահպանական» խեղկատակությամբ նվիրեց մեզ հնարավորություն Արցախի հարցը կրկին ՄԱԿ-ի ԱԽ բարձր ամբիոն հասցնելու և դա արվեց ճիշտ ժամանակին՝ մշտական և ժամանակավոր անդամ բոլոր երկրների հետ ճիշտ աշխատելով։ Դիվանագիտական այս ջանքերին պետք է գումարել նաև հանրային դիվանագիտության, հանրային աջակցության և բողոքի ցույցերի մեխանիզմները ոչ միայն Երևանում, այլ նաև որոշիչ մայրաքաղաքներում՝ Սփյուռքի աջակցությամբ։ Պետք է հասկանանք, որ նյարդերի պայքար է ընթանում, թե ով կդիմանա ու բռնի գործողությունների չի գնա, որքան էլ ծանր է իրավիճակը, զգացական առումով շատ դժվար է դիմանալը, այնուամենայնիվ, պետք է չափազանց զգուշավոր լինենք մեր բոլոր հայտարարություններում և կոչերում, սա իսկապես շատ կարևոր է»։ Աղբյուրը` Գայանե Աբրահամյան |

«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
4911:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
15410:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
10109:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
10609:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
391Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
386Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
372Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
240Երեկ, 14:06
