«Քննարկումը՝ քննարկում, բայց ցանկալի է տեսնել արդյունքները»․ Հայկ Մամիջանյան
![]() 216 Չորեքշաբթի, 21 դեկտեմբերի, 2022 թ., 12:36 Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը անդրադարձել է իշխանականների հայտարարություններին, որ ռուս խաղաղապահների պարտավորությունն է Հայաստանը Արցախին կապող ճանապարհի փակման խնդիրը լուծելը․ «ՀՀ քաղաքացին, որպես իր շահերի պաշտպան, ակնկալիք կարող է ունենալ բացառապես ՀՀ իշխանություններից։ ՀՀ իշխանությունները մեր գործընկերների, մեր ստրատեգիական դաշնակցի հետ պարտավոր են վարել այնպիսի բանակցային գործընթացներ, որի արդյունքում հրապարակային նեղացվածություններ հնչեցնելու կարիք չառաջանա»։ Խոսելով Նյու Յորքում պաշտոնական Երևանի պահանջով հրավիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի մասին՝ պատգամավորը նշել է․ «ՄԱԿ-ը բավական սպեցիֆիկ կառույց է, այն ունի բավական մեծ քաղաքական կշիռ, բայց ՄԱԿ-ի հայտարարություն, որոշում և գործողություն անցումը միշտ չէ, որ սահուն և հարթ է ընթանում, այնպես որ քննարկումը՝ քննարկում, բայց ցանկալի է տեսնել դրա արդյունքները, որոնք կզգան մեր եղբայրներն ու քույրերը Արցախում»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
