«Բրիտանական ընկերության պահանջը պետք է ուղղված լիներ Ադրբեջանի կառավարությանը»․ Արտյոմ Երկանյան
![]() 448 Հինգշաբթի, 22 դեկտեմբերի, 2022 թ., 17:18 Լրագրող, հեռուստամեկնաբան Արտյոմ Երկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում անդրադարձել է Ադրբեջանի կառավարությունից Արցախի Կաշենի ոսկու հանքը շահագործելու կեղծ իրավունք ստացած «Anglo Asian Mining» բրիտանական ընկերության կողմից միջազգային ատյաններ դիմելու լուրերին․ «Ընկերությունը դիմել է մի շարք միջազգային կազմակերպությունների և պետությունների կառավարություններին՝ մասնավորապես՝ ՄԱԿ-ին, ԱՄՆ պետդեպարտամենտին, ԵՄ-ին, Բրիտանիայի արտգործնախարարությանը՝ ակնկալելով աջակցություն. մեջբերում եմ՝ «օրինական բիզնես շահերը պաշտպանելու համար և Կաշենի հանք իր աշխատակիցների ֆիզիկապես մուտք գործելու իրավունքն ապահովելու հարցում»: Բրիտանական ընկերության պահանջը, դժգոհությունը միանգամայն տեղին է, միայն թե այն պետք է ուղղված լիներ Ադրբեջանի կառավարությանը, քանի որ նրանք են վաճառել մի բան, ինչը իրենց չի պատկանել օրենքով»։ Հարցին՝ «եթե գործը հասնի դատական ատյաններ՝ ի՞նչ շանսեր կունենանք», Երկանյանը արձագանքել է․ «Քանի դեռ Արցախյան հիմնախնդիրը կարգավորված չէ, իսկ աշխարհում բացի Բաքվից և Անկարայից ոչ մի այլ մայրաքաղաքում չեն համարում խնդիրը կարգավորված, ուստի անորոշ է և՛ կարգավիճակը այդ տարածաշրջանի, և՛ դրա պատկանելիությունը․ Ադրբեջանը որևէ իրավունք չուներ վաճառել այդ հանքերը»,- ընդգծել է Երկանյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
