«Արևմուտքը հենց սկսի այդ գործընթացը, ադրբեջանցի ակտիվիստները կհեռանան ճանապարհից». Էդիկ Բաղդասարյան
![]() 364 Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 01:12 Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի գրառումը. «Իշխանությունը, մեր հասարակությունը չեն գիտակցում, որ իրավիճակը ծայրահեղ ծանր է ոչ միայն Արցախի, արցախցիների համար: Նրանք չենք գիտակցում, որ ծայրահեղ ծանր է հենց Հայաստանի համար: Արդբեջանն ամեն պահի կարող է հարձակվել, և հարձակման ուղղություններն էլ շատ կանխատեսելի են: Աշխարհաքաղաքական իրավիճակից է կախված, թե որ ուղղությունը կընտրեն. նայեք նրանց կառուցած ճանապարհները և մյուս ենթակառուցվածքները: Ճանապարհը փակած «բնապահպաններն» այնտեղ են, ոչ միայն այս հարձակման համար ֆոն սարքելու, այլ նաև ալիևյան կլանի և նրա՝ արտերկրի տարբեր հովանավորողների հանքային բիզնեսների համար: Ալիևի և նրա կնոջ կլանները տասնյակ տարիներ մսխում են Ադրբեջանը: Նրանց միլիարդները ոչ միայն Ադրբեջանում են, այլ նաև Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Պանամայի, Վիրջինյան կղզիների և բազմաթիվ այլ երկրների օֆշորային ընկերություններում: Արևմուտքը եթե ինչ-որ բան ցանկանում է պարտադրել Արդբեջանին, կարող է սանկցիաներ կիրառել: Բոլոր հիմքերն ունի: Արևմուտքը գիտի, որ Ալիևը բռնապետ է, նա Արդբեջանի կուռուպցիայի «հայրն է», նրա միջոցով են կաշառվում տարբեր երկրների պաշտոնյաներ, պատգամավորներ, դիվանագետներ: Բնական պաշարների հիմնական մասը, բանկերը, տնտեսության տարբեր ոլորտներ գտնվում են Ալիևի և նրա կնոջ ձեռքերում, նույնիսկ պետական ընկերությունների փողերը տարբեր սխեմաներով հոսում են նրանց բանկային հաշիվներ: Միջազգային կառույցների հայտարարությունները որևէ բան չեն փոխելու, մինչև սանկցիաներ չկիրառվեն Իլհամ Ալիևի, Մեհրիբան Ալիևայի և նրանց մերձավորների՝ աշխարհի տարբեր բանկերում ունեցած հաշիվների, անշարժ գույքերի վրա: Արևմուտքը հենց սկսի այդ գործընթացը, ադրբեջանցի ակտիվիստները կհեռանան ճանապարհից»: Աղբյուրը` Էդիկ Բաղդասարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
