«Բա որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, ինչո՞ւ Արցախի ՊԲ-ն կազմալուծեցիր»․ Էդուարդ Շարմազանով
![]() 236 Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 10:42 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը 168 TV-ի եթերում խոսել է ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության մասին, անդրադարձել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին․ «Վերջին 10 օրում իշխանություններն այլևս չեն խոսում խաղաղության պայմանագրի ռուսական տարբերակի մասին։ Նիկոլ Փաշինյանը միամիտ չէ. հետևողականորեն իրականացնում է իր թուրքամետ քաղաքականությունը: Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանը նույն բանն են անում․ Ադրբեջանին պետք է Արցախ՝ առանց հայերի, թուրքին պետք է Հայաստան՝ առանց ազգային իշխանության և ազգային ուժերի, ՆԱՏՕ-ին էլ պետք է տարածաշրջան՝ առանց ռուսական խաղաղապահների և ռուսական կոնտինգենտի, Նիկոլին էլ պետք է այս ամենը՝ իր աթոռը պահելու գնով։ Այսօր, որ ադրբեջանական խուժանը չի մտել Ստեփանակերտ և ուղիղ ռազմական անվտանգությանը չի սպառնում, դրա խոչընդոտը ռուս խաղաղապահներն են: Բա որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, ինչո՞ւ ՊԲ-ն կազմալուծեցիր: Փաշինյանն ու իր թիմը 120 հազար արցախցու ճակատագիրը դարձրել են գեոպոլիտիկ ռուլետկա»,- նշել է Շարմազանովը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
