«Ռուսական կողմը հրապարակային զգուշացնում է, որ Ադրբեջանն իրադրությունը լարելու մտադրություն ունի». Տիգրան Աբրահամյան
![]() 261 Ուրբաթ, 23 դեկտեմբերի, 2022 թ., 20:06 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոսկվայում նախատեսված եռակողմ՝ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Հայաստանի չմասնակցելը, տարբեր շարժառիթներ և պատճառներ կարող է ունենալ, այդ թվում՝ կուլիսներում, Հայաստանին դեմ տրված «ծանր որոշումները», որի մասին շատ են սիրում խոսել իշխանական դեմքերը, սակայն այս պահին մեկ այլ հանգամանքի վրա պետք է ուշադրություն դարձնել։ Հայաստանի՝ Մոսկվայում անցկացված հանդիպմանը չմասնակցելը ՌԴ ԱԳ նախարարի կողմից, անուղղակի կերպով, ներկայացվեց որպես առաջիկայում նոր սադրանքների հավանականության աճի սպառնալիք։ Պարզ ասած՝ ռուսական կողմը հրապարակային զգուշացնում է, որ Ադրբեջանն իրադրությունը լարելու մտադրություն ունի և պետք է բոլոր պայմանները ստեղծել եռակողմ հանդիպման համար, որպեսզի դրանով կանխվի տարածաշրջանային նոր բռնկումները։ Ցանկացած քայլ, այդ թվում՝ այսպիսի հանդիպումներից խուսափելը կամ մերժելը պետք է լինի հաշվարկված, հիմնավորված, արտաքին աշխարհի համար հասկանալի, հակառակ դեպքում այն կարող է ոչ միայն նոր ագրեսիայի բերել, այլ միջազգային ընկալման առումով բացասական ֆոն ձևավորել հենց Հայաստանի համար»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
8301:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
13800:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
341Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
796Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
420Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1077Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
988Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
869Երեկ, 14:24
