Նախարարը 1 մլն դոլար պարտք է վերցրել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Դեկտեմբերի 20-ին ֆինանսների նախարար նշանակված Վահե Հովհաննիսյանը ոմն Արմեն Կարապետյանից 1 մլն դոլարի փոխառություն է վերցրել՝ փոխնախարար նշանակվելու անմիջապես նախօրեին։ Պաշտոնը զբաղեցնելու օրվա դրությամբ՝ 2021 թվականին նրա ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա Երևանի կենտրոնում բնակարան ունի, ինչպես նաև՝ համատեղ սեփականության իրավունքով այգետնակ։
Հովհաննիսյանը 3 շարժական գույք է հայտարարագրել՝ մեկ բեռնատար «Տոյոտա», մեկ մարդատար «Տոյոտա», մեկ «Հոնդա» մակնիշի մոտոցիկլետ։ Նույն տարում նա 1 մլն 50 հազար դոլարի բաժնետոմսեր է գնել, իսկ 980 հազար դոլարով էլ հիմնադրել է բաժնետիրական ընկերություն։ Նույն տարում Հովհաննիսյանը 35 մլն 380 հազար դրամի փոխառություն է տրամադրել «Էյ Սի Էմ Սի» ՍՊԸ-ին․ այս ընկերության վերաբերյալ համացանցի բաց աղբյուրներում ոչինչ չկա։ 2021-ի տարեկան հայտարարագրում այս 1 մլն դոլար փոխառության նպատակը նշված է որպես բաժետոմսերի ձեռքբերում, սակայն թե որ ընկերությունում է բաժնետոմսեր ձեռք բերել, նշված չէ։ Միայն հայտնի է, որ Վահե Հովհաննիսյանին են պատկանում «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը և «Ինոգեյթ» ՓԲԸ-ի 98 տոկոսը։ «Կարիտաս Իտալիանա» ՍՊԸ-ն զբաղվում է երկաթբետոնե կոնստրուկցիաների արտադրությամբ ու վաճառքով։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թերևս այստեղ անելիք ունի»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96211.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04