Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սա՞ էր Միրզոյանի «զբաղվածության» արդյունքը». քաղաքագետ

«Սա՞ էր Միրզոյանի «զբաղվածության» արդյունքը». քաղաքագետ
255
Շաբաթ, 24 դեկտեմբերի, 2022 թ., 16:24

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Սա՞ էր իշխանության ու մասնավորապես՝ Միրզոյանի «զբաղվածության» արդյունքը...
Հայաստանի իշխանությունը պատրանք ստեղծեց, թե Միրզոյանը չի մեկնում Մոսկվա՝ եռակողմ հանդիպմանը, որովհետև զբաղված է Լաչինի միջանցքի բացման հարցերով:
Ի սկզբանե անլուրջ մի փաստարկ էր, որովհետև գետնի վրա Լաչինի միջանցքի հարցի լուծումը կախված է հենց Ռուսաստանից ու Ադրբեջանից, որոնց ԱԳ նախարարների հետ հանդիպման փոխարեն ու Լավրով- Բայրամով հանդիպմանը զուգահեռ, Միրզոյանը հեռախոսազրույցներ էր ունենում ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների, ԵՄ ներկայացուցչի հետ:
Եվ ի՞նչ:
Փաստն այն է, որ թե Լավրով- Բայրամով հանդիպման և թե Մակրոն- Ալիև հեռախոսազրույցի ընթացքում Լաչինի միջանցքի հարցը փոխկապակցվել է հանքավայրերի շահագործման խնդրի հետ:
Սա՞ էր իշխանության ու մասնավորապես՝ Միրզոյանի «զբաղվածության» արդյունքը...»: