«Ովքե՞ր են Նիկոլ Փաշինյանի գրպանի ընդդիմադիրները». Հոխիկյան
![]() 335 Շաբաթ, 24 դեկտեմբերի, 2022 թ., 14:24 Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Ժամանակին Սերժ Սարգսյանը իր համար գրպանի ընդդիմադիր էր դարձրել Նիկոլ Փաշինյանին ու Էդմոն Մարուքյանին, ըստ անհրաժեշտության նրանց ակտիվացնում էր, մեծացնում կամ փոքրացնում ղժղժալու աստիճանը, հետո եղածի արմատներն էլ չգիտենք, թե ինչպես կբացահայտվի։ Հիմա Հայաստանի փաստացի ղեկավար Նիկոլ Փաշինյանը ևս իր համար գրպանի ընդդիմադիրներ է ստեղծել, որոնք 2021-ի ընտրությունների ժամանակ բավական ձայներ փոշիացրին, իսկ հիմա իբրև թե շարունակում են ընդդիմություն խաղալ։ Ովքե՞ր են նրանք ու ինչ քաղաքական, բարոյական արժեքների են դավանում. Տիգրան Արզաքանցյան. կարծում եմ, մեկնաբանության կարիք չկա։ Արամ Սարգսյան. իր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի սպանությունից հետո մարդամեջ ելած, պարբերաբար ճամբարներ փոխած, «ով էշ, ես փալան» գաղափարի կրող։ Լևոն Շիրինյան. մարդ, որը թեպետ հրաշալի պատմություն գիտի, բայց ֆինանսական կարիքից ելնելով, մտավ իշխանական օլիգարխների ճամբար, ըստ շրջանառվող լուրերի, փող է ստանում Ռուսաստանի դեմ ատելություն տարածելու համար։ Ընտրություններին մասնակցեց Արման Բաբաջանյանի հետ դաշինքով, բայց նրանց ջերմ հարաբերություններում մի բան այն չեղավ՝ Արմանին փոխարինելով Նիկոլով։ Մհեր Տերտերյան. սա նախկինում եղել է վարչապետ Կարեն Կարապետյանի օգնականը, այդ ընթացքում հասցրել հսկայական հողեր ձեռք բերել Արենիի մոտակայքում։ Հիմա անցնում է քրեական գործով սեփական կնոջը սպանելու փորձի համար։ Տիգրան Խզմալյան. մարդ, ում համար դրախտը Ֆրանսիայում է։ Սրա համար չկա հայկական շահ, կա հակառուսական ծրագիր»: Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
