«Ավելի քան 120000 անհատներին չնկատելը ո՛չ հասկանալի է, և ո՛չ հանդուրժելի». Սերգեյ Սմբատյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աշխարհի տարբեր անկյուններում տիրող անհանգստություններին գնահատական տալիս միջազգային հանրությունը հաճախ է անտեսում առանձին մարդու ճակատագիրը։ Սակայն ավելի քան 120000 անհատներին չնկատելը ո՛չ հասկանալի է, և ո՛չ հանդուրժելի։ Արցախում այսօր 120000 մարդ զրկված է Հայաստանից ստացվող սննդամթերքից, դեղորայքից, վառելիքից և կենսական անհրաժեշտության այլ ապրանքներից, որովհետև Հայաստանն Արցախին կապող միակ ուղին արդեն կես ամիս շարունակ շրջափակված է Ադրբեջանի կողմից։ Արցախի կյանքի ճանապարհը փակել է ադրբեջանցի բնապահպանների դիմակի տակ թաքնվող ահաբեկիչների խմբակը, որի ավանգարդում կարող ես տեսնել այդ երկրի հատուկ ծառայություններից մինչև թուրքական «Գորշ գայլեր» ազգայնական և հայատյաց կազմակերպության անդամների։
Արցախի հայ ժողովրդի կրած զրկանքների մասին պետք է ահազանգվի միջազգային ամենակարևոր հարթակներում, քանի որ Ադրբեջանի ստեղծած իրավիճակն արդեն իսկ վերածվում է հումանիտար աղետի։
Ես կոչ եմ անում մշակույթի և հանրային կյանքի այլ ոլորտների բոլոր այն ազդեցիկ անհատներին ու կազմակերպություններին, որոնք անհաղորդ չեն մարդկային ճակատագրերին, դատապարտող և հարկադրող խոսք ուղղել Ադրբեջանին այս հումանիտար հանցագործության համար։ Այս խնդրանքն ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր ընդունակ են կարևորելու և կարեկցելու անծանոթին այնպես, ինչպես դա կանեին իրենց մերձավորների համար։
Ով գիտե՝ գուցե հենց ձե՛ր ձայնն է բեկում մտցնելու Արցախի հայ բնակչության տառապանքներին վերջ դնելու փորձերում»։

«Խանգարում եք», «դուք հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք». ԱԺ-ում՝ այս պահին (տեսանյութ)
1913:00
«Սուրեն Պապիկյա՛ն, դու «ռիլ» նկարելու համա՞ր ես, թե՞ անվտանգություն ապահովելու»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
2612:54
«Մայրս չի կարող եղբորս տեսակցել․ որ Սեդրակին տեսնի, գործը փլվելո՞ւ է»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
4112:24
Իսպանիայի վարչապետը հայտնել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին
11912:12
«Մեր տնից 3 չափահաս տղամարդու նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
6112:06
«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
7311:54
Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6011:48
ԱՄՆ-ն իր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից
16011:06