Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ովքեր էդքան պլոճիկ չունեն, որ անուն տան, լավ է՝ էդ անատամ կոչերը դադարեցնեն». Վահե Սարգսյան

«Ովքեր էդքան պլոճիկ չունեն, որ անուն տան, լավ է՝ էդ անատամ կոչերը դադարեցնեն». Վահե Սարգսյան
268
Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 23:48

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կա մի անշառ կոչ. «Պետք է համախմբվել և միասնաբար դուրս գալ այս ծանր իրավիճակից»:
Էս կոչը հատկապես շատ են անում հայտնի ու անհայտ մտավորականները:
Ես հասկանում եմ՝ էդ անշառ կոչով համ չեն ընկնի գլխացավանքի մեջ, և նիկոլական թրքաբարո խունտան չի հարձակվի ու հոշոտի իրենց, համ էլ հայրենասեր ու մտահոգ կերևան ու հետո կասեն՝ մենք էլ էինք պայքարում:
Դրանք թող նկատի առնեն հետևյալը. եթե իրենք ԿՈՆԿՐԵՏ ՉԵՆ ՆՇՈՒՄ Արցախի ու հայոց պետականության դահիճ խունտայի անունը, այսինքն չեն նշում՝ ում դեմ համախմբվել՝ ժամ առաջ քշելու և մի բան փրկելու համար, ապա էդ կոչը ոչ միայն քամի վռնդել կամ ջուր ծեծել է, այլև խորքի մեջ լրիվ այլ բան է նշանակում:
Կստացվի՝ համախմբվել նիկոլական խունտայի շուրջ և գնալ թյուրքական ստրկության. դա՞ է «ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու ելքը»: Կամ՝ կստացվի, որ բոլոր նրանք, ովքեր արդարացիորեն կռիվ են տալիս խունտայի դեմ՝ պառակտի՞չ են:
Հետևաբար՝ բոլոր նրանք, ովքեր էդքան պլոճիկ չունեն, որ անուն տան, ավելի լավ է՝ էդ անատամ, խորքի մեջ նիկոլի խունտայի շահերին ծառայող կոչերը դադարեցնեն, նստեն ու սպասեն թուրքական ստրկությանը»:

Աղբյուրը`   Վահե Սարգսյան