«Ակնհայտ չի, թե ինչի են ուզում հասնել մեր իշխանությունները, դե ընդդիմության հետ կապված ամեն ինչ պարզ է». Կարեն Անտաշյան
![]() 318 Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 01:06 Գրող Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջին անգամ պետական կարևոր պաշտոնյայի՝ անվտանգության խորհրդի քարտուղարի կողմից բաց հայտարարվել է, որ Ռուսաստանը հատուկ ճնշումներ է բանեցնում Հայաստանի հանդեպ Ադրբեջանին միջանցք տրամադրելու և միութենական պետության կազմ մտցնելու համար և Լաչինի միջանցքի փակվելը պետք է դիտարկել այս կոնտեքստում։ Սա արդեն փակ ու գաղտնի ինֆո չէր վաղուց, մենակ ես վերջին երեք տարում մի քանի տասնյակ անգամ գրել եմ էդ մասին, հիմա արդեն ամեն անկյունում այս մասին էին խոսում՝ իհարկե չմոռանալով անբարեհունչ արտահայտություններ ուղարկել Ռուսաստանի ու իր բռնակալի ուղղությամբ, Ռուսաստանին ավանդաբար համակրող մեր ժողովուրդն անգամ, ոչ ոք արդեն ոչ մի պատրանք չի տածում ու ոչ մի ակնկալիք չունի Ռուսաստանից ու հիմա սա նաև պաշտոնապես է հայտարարվում։ Թերևս միայն այսպես կոչված ընդդիմությունն է համարում, որ նման բան չկա։ Ինչ նպատակ է հետապնդում այս կիսաբերան խոսքը։ Եթե իրական անելանելիություն լիներ ու հանրային կարծիքի կոնսոլիդացիայի խնդիր դրվեր, մեր իշխանությունները դիրքավորվեին իբրև հակընդդեմ կողմ, ապա սա պետք է արվեր շատ ավելի կոշտ, պաշտոնապես ու ավելի բարձր մակարդակում, իսկ այսպես՝ մի տեսակ նման է հանրային տրամադրությունները ճշտելու, ժողովրդի լեզվի տակն իմանալու, ցեցը հանրային խոսույթ գցելու՝ էնքան որ։ Մի տեսակ, ոնց որ մինչև վերջ ակնհայտ չի, թե ինչի են ուզում հասնել մեր իշխանությունները, դե ընդդիմության հետ կապված ամեն ինչ պարզ է։ Աղբյուրը` Կարեն Անտաշյան |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
