«Արցախից հրաժարվողն ուրացող է. այս վիճակի միակ պատասխանատուն այսօրվա կառավարիչն է». Բագրատ սրբազան
![]() 285 Երեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2022 թ., 23:36 Աղոթքներս Արցախում ապրող մեր եղբայրների և քույրերի հետ են. այն մարդկանց, որոնք այսօր մեր փոխարեն կրում են ու վերակերտում հայի պատիվն ու արժանապատվությունը, որովհետև այս շրջափակումը միայն Արցախի շուրջ չէ, դա բոլորիս է վերաբերում. բոլոր նրանց, ովքեր ունեն ինքնություն, արժանապատվություն, կարճ ասեմ՝ Հայաստանն ու հայությունն է շրջափակված արդեն 16 օր։ 168 TV-ի եթերում, խոսելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման մասին, նման տեսակետ հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ ընդգծելով. «Ապրում ենք անբարոյականության շքերթի մեջ. այս վիճակի միակ և բացարձակ պատասխանատուն այսօրվա կառավարիչն է ու կառավարողները, որոնք մեզ հասցրել են մի վիճակի, որ մենք խոսում ենք ոչ թե սխալների, այլ ողբերգության և աղետի մասին։ Սա պետության բացակայություն է՝ պետության տեսիլքի բացակայություն։ Ես հիմա տեսնում եմ ինքնության մոլորության մեջ գտնվող մի ժողովուրդ, որի մեջ ներարկել են անզորության զգացում, բայց այստեղ ուզում եմ հարց տալ՝ մենք մի՞թե այդ վախկոտ, թույլ, հպատակ, ստորացած մարդիկ ենք։ Ուզում եմ, որ այս Ամանորին յուրաքանչյուրն ինքն իրեն այս հարցը տա։ Այո՛, այս հարցի ազնիվ պատասխանը գտնելը հեշտ չէ, բայց այն գտնել պետք է. Մենք, ի վերջո, մեռնելու ենք, այդ ժամի մասին թող ամեն մեկը մտածի, իմանա, թե ի՞նչ պատասխան է տալու։ Այս Ամանորին չկանգնե՛ք սեղանների մոտ, չխոսե՛ք մեր նահատակներից, այլ խոսեք, թե դուք ով եք՝ անինքնասե՞ր, անհայրենի՞ք, թե՞… Մեզնից ամեն մեկը պետք է այս հարցի պատասխանն իր մեջ գտնի. մեզ մնում է այլևս ինքնակազմակերպումը, պետությունից հույս չունեմ»։ Տավուշի թեմի առաջնորդի խոսքով՝ որպես պետական ինստիտուտ, խնդիրների լուծման ուղղությամբ արած աշխատանք չի տեսնում, ուստի Արցախն ու Հայաստանը շրջափակման հասցրած կառավարիչներից ինքը որևէ ակնկալիք չունի, որովհետև չկա ո՛չ արժեք, ո՛չ ապագայի տեսիլք, հետևաբար՝ պետք է գնան։ Առավել մանրամասն՝ տեսանյութում: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
