«ՀՀ իշխանություններն Արևմուտքի հրահանգով նոր կեղծիք են տարածում». Նաիրի Հոխիկյան
![]() 369 Չորեքշաբթի, 28 դեկտեմբերի, 2022 թ., 14:06 Լրագրող Նաիրի Հոխիկյանը թելեգրամյան իր էջում գրում է. «ՀՀ իշխանություններն Արևմուտքի հրահանգով նոր մոլորություն ու կեղծիք են տարածում, թե իբր Ռուսաստանը պահանջում է մտնել միութենական պետության կազմի մեջ։ Իրականում, եթե սեփական ուղեղով մտածենք, ոչ թե մեզ մատուցվող դարմանի համով, ապա կհասկանանք, որ նույն Ռուսաստանին բացարձակ պետք չի Հայաստանի նման պետությանն ընդգրկել միութենական պետության մեջ։ Ինչո՞ւ։ Ընդամենը 2.9 մլն բնակչություն ու խիստ սահմանափակ տնտեսություն ունեցող Հայաստանն ընդունակ չի էական ֆինանսական ռեսուրսներ գեներացնել ավելի քան 140 մլն բնակչությամբ Ռուսաստանի շուկայում, հետևաբար ուզի թե չուզի, Ռուսաստանը դառնալու է Հայաստանի համար պաշտոնական միակողմանի դայակ, եթե մենք մտնենք միութենական պետության մեջ։ Դա պե՞տք է արդյոք Ռուսաստանին։ Ոչ։ Ռուսների համար ավելի ձեռնտու է պահել այն, ինչ հիմա կա։ Ի՞նչ պակաս միութենական պետություն է՝ ռուսական զորքն ամբողջ Հայաստանում է, մեր երկրի տնտեսության հիմնական մասը հսկում են ռուսները, իսկ թե ինչպես կապրի ժողովուրդը, թող մտածի Հայաստանի իշխանությունը, ոչ թե այդ բեռը դնի Կրեմլի ուսերին։ Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը և նրա ախք-երն էժանագին ստեր են հորինում, թե իբր Ռուսաստանը մեզ ստիպում է մտնել միութենական պետության մեջ։ Դա ո՛չ մեզ է պետք, ո՛չ ռուսներին։ Այդ քարոզը պետք է միայն ԱՄՆ-ին ու նրա դրածո փաշինյանական ավազակախմբին»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
