«Արմեն Գրիգորյանը փորձում է հայ-ռուսական հարաբերություններում նորից սեպ ավելացնել»․ Խոսրով Հարությունյան
![]() 208 Հինգշաբթի, 29 դեկտեմբերի, 2022 թ., 16:24 «Ասել՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են մեղավոր, դա նշանակում է՝ պարո՛ն խաղաղապահ ուժեր, կրակեք․ սա են իրենք առաջարկում, իսկ կրակել նշանակում է նախաձեռնել նոր ռազմական լուրջ բախում տարածաշրջանում»,- այս մասին «Երկիր Մեդիայի» եթերում ասել է Հայաստանի նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների՝ ՌԴ-ին ուղղված քննադատություններին։ Հարությունյանի փոխանցմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի պնդումը, որ Ռուսաստանը ստիպում է Հայաստանին միանալ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը, առնվազն միամիտ է․ «Ենթադրել, որ այդ զույգը պատրաստ է Հայաստանին իր պրոբլեմներով վերցնել իր կազմ, առնվազն միամիտ է։ Այսօր Ռուսաստանը ոչ մեկին Միութենական պետության մեջ ներառելու ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ՝ հնարավորություն։ Այդ կերպ Արմեն Գրիգորյանը փորձում է հայ-ռուսական հարաբերությունների վրա նորից մեկ սեպ ավելացնել։ Նման մեկնաբանությունն ընդամենը փորձում է ստեղծված իրավիճակը նորից կապել ոչ թե սեփական անգործության կամ գործողություների հետ, այլ՝ վերագրել այլոց»,- ընդգծել է Հարությունյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
