Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հայրենիքի փրկությունը սկսվում է Բուրջ Խալիֆայի մոտ` քայլերթով». Տարոն Չախոյան

«Հայրենիքի փրկությունը սկսվում է Բուրջ Խալիֆայի մոտ` քայլերթով». Տարոն Չախոյան
301
Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 11:48

Համացանցում լուսանկար է տարածվել, որտեղ նշվում է, որ Իշխան Սաղաթելյանն ընտանիքի հետ մեկնել է Դուբայ: «Հայրենիքի փրկությունը սկսվում է Դուբայից։
Երեկոյան Բուրջ Խալիֆայի մոտից կմենարկի քայլերթ ի փրկություն հայրենիքի։ Պայքարն անկասելի է։
Իշխան իբն Ռաշիդ ալ-Մաքթում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը: «Այսօր ընդդիմությունը շրջափակելու է The Dubai Mall-ը։ Մեր պայքարն անկասելի է. hայտնել է ԱԺ նախկին փոխնախագահը, ով ցանկացավ անանուն մնալ»,- նշել է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի օգնական Միքայել Միքայելյանը։

Աղբյուրը`   Մերի Տոմոյան