Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ամանորի նախաշեմին նախաձեռնում ենք երթ՝ դեպի Եռաբլուր». Արտակ Բեգլարյան

«Ամանորի նախաշեմին նախաձեռնում ենք երթ՝ դեպի Եռաբլուր». Արտակ Բեգլարյան
251
Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 14:12

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Սիրելի՛ հայրենակիցներ, Արցախի շրջափակման հետևանքով Երևանում մնացած մի խումբ անձինք Ամանորի նախաշեմին նախաձեռնում են երթ դեպի Եռաբլուր, որտեղ էլ կդիմավորենք Նոր տարին:
Դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանից լուռ մոմավառությամբ շարժվելու ենք դեպի Եռաբլուր:
Սա ևս մեկ առիթ է համախմբվելու, Արցախի կողքին կանգնելու և Հայրենիքի համար նահատակված անձանց հիշատակը վառ պահելու համար:
Միացե՛ք՝ լռությամբ դիմավորենք Ամանորը Հայրենիքի համար ամենաթանկը զոհած մարդկանց կողքին»: