Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մեր կյանքը կազմակերպվում է որոշումների կայացմամբ». Գարեգին Միսկարյան

«Մեր կյանքը կազմակերպվում է որոշումների կայացմամբ». Գարեգին Միսկարյան
257
Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 21:36

«Ժողովրդավարական հարթակ» հիմնադրամի տնօրեն Գարեգին Միսկարյանը գրում է. «Մեր կյանքը կազմակերպվում է որոշումների կայացմամբ:
Երբ պարկեշտ, խոհեմ, բանիմաց, զուսպ մարդիկ անգործություն են դրսևորում որոշումների կայացմանը մասնակցելու հարցում, ապա որոշումների կայացմանը մասնակցում և իրենց արժեքներից բխող մեխանիզմներ են ներդնում անպարկեշտ, տգետ, մեծամիտ զոռբաները:
Մենք երեսուն տարի ապրել ենք նման վիճակում: Չեմ կարծում, նրանք, ովքեր կարդում են այս գրառումը կուզենային վերադառնալ օլիգարխիկ համակարգին՝ ուժի և փողի իշխանությանը:
Բայց միայն չցանկանալը բավարար չէ: Պետք է փորձել տարբեր կերպ մասնակցել որոշումների կայացմանը և, միավորվելով գաղափարակիցներով, ներդնել այնպիսի մեխանիզմներ, որոնք իրենց հիմքում կունենան ձեր երազած պետությունը կայացնելու համար անհարժեշտ արժեքներ:
Այլ կերպ չի լինելու, քան քաղաքացիական ու քաղաքական կյանքին անձնապես մասնակից դառնալով:
Մենք ինտենսիվ ու հաստատուն քայլերով հետնահանջ ենք ապրում դեպի օլիգարխիկ համակարգ:
Կարելի է ոչինչ չանել և մյուս փուլում կորցնել ինքնիշխանությունը, բայց կարելի է լինել մի փոքր ավելի համարձակ, մի փոքր ավելի նախաձեռնող և փորձել կայացնել ազատասեր ու արդարամիտ հասարակությամբ հզոր ժողովրդավար պետություն:
Դա լիովին մեր ուժերի սահմանում գործ է, պարզապես պետք է չվախենալ ազատ լինելուց և չհանդուրժել անարդարությունը»: