Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Մինչև հիմա չենք որոշել՝ պետությո՞ւն ենք ուզում կառուցել, թե՝ գաղութ, հույսներս ուրիշի հետ ենք կապում». Ռ. Բաբայան

«Մինչև հիմա չենք որոշել՝ պետությո՞ւն ենք ուզում կառուցել, թե՝ գաղութ, հույսներս ուրիշի հետ ենք կապում». Ռ. Բաբայան
281
Ուրբաթ, 30 դեկտեմբերի, 2022 թ., 21:48

Ստեփանակերտի հրապարակում տարիներ անց առաջին անգամ հայկական ցույց տեսա, ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա, աշխարհին պետք է ցույց տանք, որ Ադրբեջանի հետ տարբեր քաղաքակրթական շերտերում ենք գտնվում, ինչպես որ Կոսովոյի ու Սերբիայի դեպքում եղավ: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց ռեժիսոր Ռուբեն Բաբայանը:

«Պետք է 2023 թվականին լինենք սեփական ճակատագիրը ընտրողի դերում, մինչև հիմա չենք որոշել՝ պետությո՞ւն ենք ուզում կառուցել, թե՝ հայկական գաղութ, մեր համար հայկականությունը հայկական գաղութն է՝ եկեղեցի, դպրոց, երգուպար և հարիսա, նույնիսկ հայաստանցի բառն ենք հազվադեպ օգտագործում, իսկ գաղութն իր անվտանգությունն ինքնուրույն չի լուծում, հույսը կապում է մոնոպոլիաների հետ»,-նկատեց Բաբայանը:

Անդրադառնալով արցախցիների կողմից օրեր շարունակ ցույց անելուն և հասարակության պասիվությանը՝ ռեժիսորը նշեց, որ Հայաստանում Արցախի հարցի հետ կապված անտարբեր մարդ չկա, պարզապես, մարդիկ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ՌԴ-ի կամ ԱՄՆ–ի դեսպանատան մոտ հանրահավաքներ անելու արդյունավետությունը չեն տեսնում: «Արցախի խնդրի համար միջազգային աղմուկի կարիք կա, Սփյուռքը պետք է ակտիվ գործի, ինչպես Ադրբեջանն է ակտիվ գործում․ այսպես կոչված, «բնապահպանների» համար տարբեր երկրներում ցույցեր են անում: Տարբեր ձևերով պետք է բարձրաձայնենք, որ 120 000 հայ զրկված է տարրական իրավունքներից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մինչև հիմա չենք որոշել՝ պետությո՞ւն ենք ուզում կառուցել, թե՝ գաղութ, հույսներս ուրիշի հետ ենք կապում». Ռ. Բաբայան