«Պատերազմից հետո մեզ բաժին հասած այս երկրորդ տարին էլ կորցրինք»․ Նարինե Դիլբարյան
![]() 269 Շաբաթ, 31 դեկտեմբերի, 2022 թ., 13:42 Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Խաղաղամոլության հետևանքները, խաղաղարբուք. 2022-ն ավարտվում է, փորձում եմ սեղմ բանաձևել տարին՝ ուրվագծելու համար հնարավոր ելքը: Պատերազմից հետո մեզ բաժին հասած այս երկրորդ տարին էլ կորցրինք, հանձնվեցինք խաղաղության մոլուցքին, թշնամու ծրագրած խաղաղարբուքին՝ հաշվի չառնելով, որ ցանկացած մոլուցք, արբեցում կործանարար մթագնում է, ուստի հետևանքն էլ Արցախի 20-օրյա ծանրագույն շրջափակումն է, զավթված սահմանները, ռազմավարական բարձունքները, դեռ հայրենիք չվերադարձած ռազմագերիները, կորացած և չվերազինված բանակը, մոռացության մատնված ռազմաարդյունաբերական համալիրը, միավորումների փորձադաշտ դարձած կրթագիտական հաստատությունները, լուսանցային, մի ծայրահեղությունից մյուսը նետվող դիվանագիտությունը: Հաջողությունների հեռանկարն անորոշ, սահմանները սեղմվող, ցայսօր ընդլայնվում է միայն Եռաբլուրը՝ հայրենի պետության գոյությունը կյանքի գնով պահող հերոսների հանգրվանը: Ասում են բառերը ուժ ունեն, ուրեմն հրաժարվենք մոլուցքներից ու արբուքներից, դրանց խորհրդանիշերից՝ իշխանությունից ընդդիմություն: Խաղաղամտության և խաղաղարարության վճռական փոփոխությունների տարի լինի 2023-ը Հայաստանից Արցախ»: Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
