Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Հայաստանը կամ կարող է լինել մեծ ու հզոր, կամ չի լինի ընդհանրապես». Արա Պապյան

«Հայաստանը կամ կարող է լինել մեծ ու հզոր, կամ չի լինի ընդհանրապես». Արա Պապյան
268
Կիրակի, 01 հունվարի, 2023 թ., 10:36

ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանի գրառումը. «Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձի առթիվ
Նիկոլ Փաշինյանի սխալն այն է, որ այս մարդն ու իր ուսուցիչները երբեք չեն հասկացել, որ 29800 քառ․ կմ մասին խոսող և երազող Հայաստանը երբեք, անգամ լավ կառավարման դեպքում մեր տարածաշրջանում՝ երբեք, չի կարող լինել «ինքնիշխան, ուժեղ և ապահով» պետություն։ Ավելին, այն ընդհանրապես չի կարող լինել պետություն։ Այն կարող է լինել միայն գուբերնիա կամ վիլայեթ, բայց պետություն՝ երբեք։
Հայաստանը կամ կարող է լինել մեծ ու հզոր, կամ չի լինի ընդհանրապես։ Մի խաբեք ձեզ և ժողովրդին։

Աղբյուրը`   Արա Պապյան