Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Ռուբեն Վարդանյանը նման մարդկանցո՞վ պիտի փրկի Արցախը». Սերգեյ Ամիրյան

«Ռուբեն Վարդանյանը նման մարդկանցո՞վ պիտի փրկի Արցախը». Սերգեյ Ամիրյան
862
Երկուշաբթի, 02 հունվարի, 2023 թ., 01:18

Արցախի նախագահի նախկին թեկնածու Սերգեյ Ամիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Վարդանյանն արդեն լծվել է Արցախի փրկության գործին
Ակնայում ծանոթացել եմ մի տղայի հետ, ով եկել էր գյուղատնտեսությամբ զբաղվելու պատրվակով, նաև աշխատում էր կառավարությունում: 4 տարի եգիպտացորեն է ցանել, սակայն ոչ մի անգամ բերքահավաք չի իրականացրել, որովհետև հետևողական չէր: Դաշտը մնում էր անմշակ ու բույսերը չորանում էին:
Պատերազմից հետո, երբ մեզ ասացին, որ պետք է 10-օրյա ժամկետում լքենք Ակնան, պատահաբար հանդիպեցինք: Որպես ծանոթի ու որպես պաշտոնյայի հարցրեցի, միգուցե մի հարմար տեղ գիտի, որ անասուններն տեղավորեմ ժամանակավորապես, մինչև գնորդ հայտնվի ու վաճառեմ: Ասաց, բա տար ձեր հայրական գյուղն ու պահի քո ֆերմայում: Երբ ասացի, որ մեր գյուղն էլ են գրավել, որը գտնվում է Ստեփանակերտից մի քանի կմ հեռավորության վրա՝ զարմացած նայեց ինձ:
Նշված դեպքից մոտ 20-25 օր անց արդեն լուրեր էին շրջանառվում, որ չնայած այս երիտասարդը վարկային պարտավորություններ ուներ, Արցախի նախագահը նրան տվել է ևս 200 մլն անտոկոս վարկ՝ նոր բիզնեսի համար, այն դեպքում, որ տեղահանված մարդկանց օրենքով սահմանված փոխհատուցումներից երկու միլիոն չեն տվել:
Ինչևէ, հիմա այդ մարդու պաշտոնը վերջերս բարձրացրել են ու նշանակել նախարար:
Մինչ հիմնական հարցերին անցնելը, պնդում եմ, որ այդ երիտասարդն իր ոլորտին առնչվող 10 հասարակ հարցերից մեկի պատասխանն էլ չի իմանա:
Հիմա Ռուբեն Վարդանյանը նման մարդկանցո՞վ պիտի փրկի Արցախը, իսկ եթե նախագահն է նշանակել այդ պաշտոնին, ապա ինչո՞ւ եք հւյսներդ դրել Վարդանյանի վրա»:

Աղբյուրը`   Սերգեյ Ամիրյան