«2022-ին մենք հնարավորություն ունեինք խաղաղության հասնելու, սակայն տանգոն միայնակ չեն պարում»․ Էդմոն Մարուքյան
![]() 242 Երեքշաբթի, 03 հունվարի, 2023 թ., 18:00 Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը RTVI միջազգային լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին․ «Ադրբեջանի սադրիչ գործողությունները մշտապես խոչընդոտում են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը։ Գործընթացը ձգձգվում է, քանի որ բանակցությունների ժամանակ տեղի է ունենում կա՛մ զինված հարձակում, կա՛մ սեպտեմբերին օկուպացիան, մինչ այդ եղել են այլ գործողություններ, նաև այսօրվա իրադարձությունները։ Ադրբեջանն անընդհատ տորպեդահարում է այս գործընթացը, և հենց Ադրբեջանն է, որ անընդհատ բողոքում է, որ իբր իրենք հաղթած կողմն են, իրենք խաղաղություն են առաջարկում, բայց Հայաստանը խաղաղություն չի ուզում»։ Թեման շարունակելով՝ Մարուքյանը կարծիք է հայտնել, որ 2022-ին ՀՀ-ն հնարավորություն ուներ խաղաղության հասնելու, սակայն չկարողացավ օգտվել դրանից, քանի որ «տանգոն մենակ չեն պարում». «Մենք ամեն ինչ արեցինք խաղաղության համար, կարծում եմ, որ պետք է աշխատենք այս տրամաբանությամբ նաև 2023-ին»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
