Իշխանությունները դատավոր Մնացական Մարտիրոսյանին անձամբ են կանչել և ասել՝ դիմում գրի․ «Ժողովուրդ»
![]() 217 Հինգշաբթի, 05 հունվարի, 2023 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, դատավոր Մնացական Մարտիրոսյանին՝ հայտնի Մացոյին, Հակակառուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցանկից հանելը պատահական չի եղել: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն, քաղաքական իշխանությունները նրան անձամբ են կանչել և ասել, որ իր անվան շուրջ հանրային հնչեղությունն այնքան մեծ ու բացասական է եղել, որ լավ կլինի նա հանի իր թեկնածությունը և դիմում գրի, ինչն էլ Մնացականյանն արել է: Նշենք, որ դեկտեմբերի 30-ին Բարձրագույն դատական խորհուրդը խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ որոշեց դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել Մնացական Մարտիրոսյանին՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով: Այսինքն՝ Մնացական Մարտիրոսյանը կշարունակի պաշտոնավարումը որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր ու չի տեղափոխվի հակակոռուպցիոն դատարան»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
