Փաշինյանը թիմակիցներին բացատրել է՝ ինչու հենց Վահե Ղազարյանը դարձավ ՆԳ նախարար․ «Ժողովուրդ»
![]() 243 Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական իր թիմակիցներին բացատրել է, թե ինչու պետք է հենց ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվեր ներքին գործերի նախարար: ՔՊ թիմում տարակուսել էին, թե ինչպես պետք է ոստիկանապետը ներկայանա ԱԺ նիստերին, պատասխանի հարցերին, երբ այսքան ժամանակ հրապարակային գործունեություն չի ծավալել: «Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը թիմակիցներին հասկացրել է, որ, նախ, որոշումը իրենն է, ապա բացատրել է, որ ներքին գործերի նախարարը պետք է համակարգին տիրապետող լինի, իմանա աշխատակիցների աշխատելաոճը, նրանց ով լինելը, իսկ համակարգին լավ տիրապետում եւ աշխատանքային երկար տարիների փորձ ունի հենց Վահե Ղազարյանը: ԱԺ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի պլանները ձախողվեցին թերեւս. նա ամեն ինչ անում էր, որպեսզի Ղազարյանը նախարար չդառնա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
