«Խոստովանեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում «չկա զիջման գիծ»». Տաթևիկ Հայրապետյան
![]() 274 Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 23:18 ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր էջում գրում է. «Փաշինյանը իր ասուլիսի վերջում Aravot.am-ից Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին ի պատասխան մի շարք հակասական բաներ ասեց, բայց մի միտք կարևոր էր, նա խոստովանեց, որ Ադրբեջանի հետ բանակցություններում ոչ նախկինում, ոչ ներկայում «չկա զիջման գիծ»: Չկա գիծ, որ իմանանք մինչ սա զիջում ենք և հետո խաղաղություն կլինի: Այս պարզ ճշմարտության մասին ինքս եմ բազմիցս գրել և փաստերով ապացուցել: Բայց հարց՝ եթե Փաշինյանը գիտակցում է, որ չկա զիջման գիծ, ինչո՞ւ է ամբողջ իշխանական քարոզչամեքենան առավոտից երեկո զիջումների մասին խոսում՝ որպես խաղաղության երաշխիք: Եթե զիջումները չեն բերելու խաղաղության, ինչը պարզից էլ պարզ է, ապա ինչո՞ւ չեն պատրաստում հանրությանը դիմադրության՝ հոգեբանական, տեղեկատվական, ռազմական և այլ առումներով: Ինչո՞ւ է տարվում ստի, կեղծիքի, կեղծ օրակարգերի և բթացման քարոզ, երբ իրականությունը փաստում է, որ մենք պետք է դիմադրենք, հակառակ դեպքում՝ պետություն չենք ունենա... Երբ զիջում ես, թուլանում ես, թուլանում ես, ավելի խոցելի ես դառնում և դա անվերջանալի գործընթաց է՝ ընդուպ մինչև պետականության կորուստ: Իսկ չզիջելու համար պետք է սովորել ուժեղ լինել, այլ ոչ թե պարտությունը սարքել խարան և հարցականի տակ դնել մեր պետության գոյությունն առհասարակ»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
