«Էդ անձը քրեական գործով անցնող գույք է ձեռք բերել»․ լրագրողը՝ Փաշինյանին
![]() 253 Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 20:54 Այսօր կայացած ասուլիսի ժամանակ լրագրողը Փաշինյանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ գործարար Վիգեն Բադալյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանի ու Հրաչյա Հակոբյանի՝ Հունաստանում անցկացրած համատեղ հանգստից հետո, Կենտրոնում գնել է ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի՝ կասկածելի ծագում ունեցող բնակարանը։ Բացի այդ, նա դրանից ամիսներ հետո ՀՀ-ում բանկ շահագործելու լիցենզիա ստացավ: Հարցին՝ հովանավորչության կամ կոռուպցիոն ռիսկերի տարրեր տեսնո՞ւմ եք, Փաշինյանը պատասխանեց․ «Վիգեն Բադալյանն ու նրա ընտանիքն ամենահարուստ ընտանիքներից մեկն են եղել 2018 թվականից շատ առաջ, և մենք մարդկանց բիզնեսները փակելու խնդիր չենք ունեցել։ Խոսելով գործարարի՝ 2022-ին բանկ գրանցելու մասին՝ Փաշինյանը նշեց, որ շատ գործարարներ, 2022 թվականի ամփոփման ընթացքում զարմացել են, թե ինչքան շահույթ ու եկամուտ են ունեցել։ «Սրա պատճառներից մեկը հենց հովանավորչության բացակայությունն է, որովհետև ոչ մեկ չի գնում, ասում՝ ձեր աշխատածի 10 տոկոսը կամ կեսը պետք է մեզ տաք կամ ձեզ հետ փայ պիտի մտնենք»,- ասել է նա։ Անդրադառնալով դիտարկմանը, որ այդ ընտանիքը կարողացել է քրեական գործով անցնող գույք ձեռք բերել, Փաշինյանն արձագանքեց․ «Ավելին ասեմ, Հայաստանում եղել է դեպք, երբ հետախուզվող մարդն օդանավակայանով դուրս է եկել Հանրապետությունից։ Այդ առիթներով պետք է քրեական վարույթ տեղի ունենա, թե ինչու է այդպես ստացվել։ Ես չեմ կարող ոչ մի բան ասել։ Ինչու՞ կալանքի տակ չի եղել այդ գույքը, եթե քրեական գործով է անցնում։ Բայց դուք կարող եք համոզված լինել, որ ԱԺ նախագահը կամ պատգամավորը դա անելու լծակ չունեն։ Դա կարող էին անել ուրիշները, եթե անեին։ Այդ դեպքերը պետք է քննվեն, կարող եմ թվարկել կաշառակերության դեպքեր, կարող եմ թվարկել ապօրինության դեպքեր, բայց դա ի՞նչ է նշանակում, որ Վիգեն Բադալյանը ՀՀ-ում արտոնյա՞լ է, բացառված է, չի կարող այդպիսի բան լինել։ Ում անունն ուզում եք տվեք որպես արտոնյալ կամ հովանավորյալ, չի կարող լինել այդպիսի բան»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
