«Արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան. Հայաստանը չպետք է լինի միատարր պետություն». Ալիև
![]() 376 Երեքշաբթի, 10 հունվարի, 2023 թ., 21:06 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր կայացած ասուլիսի ժամանակ դարձյալ խոսել է, իր ձևակերպմամբ, «արևմտյան ադրբեջանցիների» (նկատի ունի ժամանակին Խորհրդային Հայաստանի տարածքում բնակվող ադրբեջանցիներին- խմբ.)՝ իրենց «տներ վերադառնալու» թեմային: «Իհարկե, արևմտյան ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց նախնիների հողերը, դա նրանց իրավունքն է, բոլոր միջազգային կոնվենցիաները ճանաչում են այդ իրավունքը։ Եվ մենք՝ որպես ադրբեջանական պետություն, պետք է ամեն ինչ անենք այդ իրավունքն ապահովելու համար։ Եվ կրկին համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես ասացի, որ մենք ցանկանում ենք դա անել խաղաղ ճանապարհով, և վստահ եմ, որ մենք դրան հասնելու ենք»,- ասել է հակառակորդ երկրի ղեկավարը։ Ալիևն ընդգծել է, թե «այսօր մեր տարածքում, եվրասիական ողջ տարածքում, միատարր պետություններ չկան, և լավ կլինի, որ Հայաստանն իր վրայից ջնջի միատարր պետության խարանը։ Դրա լավագույն և ամենաարդար ճանապարհը արևմտյան ադրբեջանցիների վերադարձն է հայրենի հողեր»։ Ըստ Իլհամ Ալիևի՝ «տեղահանված ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան խնդիրներ չի ստեղծի հայերի համար, քանի որ նրանց վերադարձն այնտեղ չի նշանակում այնտեղից բնակվող հայերի դուրսբերում, այդ գյուղերը դատարկ են, և մենք, իհարկե, կօգտագործենք մեր ունեցած բոլոր հնարավորությունները»: |

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ
9210:18
««Բալահովիտ-1» ընկերությունը թող մի հատ իրան կարգի բերի». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
9410:12
«Առաջնագիծը, ամրաշինական կառույցները բաց են միայն իշխանական քարոզչության և ադրբեջանցիների համա»․ Տիգրան Աբրահամյան
8410:06
Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
6609:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
9509:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
10309:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
10109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
9907:06
